Աամիր Խան
Աամիր Խան (ուրդու՝ عامر خان, հինդի՝ आमिर ख़ान, անգլ.՝ Aamir Hussain Khan, մարտի 14, 1965[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային հաղորդավար։ Հիմնականում նկարահանվում է հինդի լեզվով ֆիլմերում։ Համարվում է հնդկական կինոյի ամենահայտնի դերասաններից[2][3]։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Filmfare Awards» և «Հնդկաստանի ազգային կինոմրցանակի»։ Արժանացել է 2003 թվականին հնդկական «Պադմա Շրի» իսկ 2010 թվականին «Պադմա Բհուշան» մրցանակների։ ԿենսագրությունԱամիր Խանը ծնվել է 1965 թվականի մարտի 14-ին հնդկական Բոմբեյ քաղաքում։ Ծնվելուց անվանակոչեցին Մոհամմադ Աամիր Հուսսեյն Խան։ Ներկայիս Աամիր Խան ձևը դերասանն է իր համար ընտրել որպես անուն, պատճառաբանելով, որ այդպես ավելի լավ է հնչում[4]։ Նրա հայրը պրոդյուսեր և պոետ Թահիր Հուսսեյնն էր։ Իսկ մայրը Զինատ Հուսսեյնը[5]։ Աամիրը ընտանիքի ավագ որդին է. նա ունի եղբայր՝ Ֆայզալը և քույրեր՝ Նիհատն ու Ֆարհատը[6]։ Առաջին երկու դասարանները Աամիրը սովորել է «JB Petit School»-ում, որից հետո սովորել է «Սուրբ Աննայի դպրոց»-ում։ Վերջին երկու դասարանները ավարտել է Բոմբեյի Շոտլանդական դպրոցում։ Դպրոցական տարիներին Խանը ավելի շատ հետաքրքրվում էր սպորտով, քան դասերով։ Թենիսով էր զբաղվում և նույնիսկ մասնակցել է ազգային մրցումներին[7][8]։ Դպրոցն ավարտելուց հետո Աամիրը ընդունվում է Նարսի Մոնջի տնտեսության և կոմերցիայի քոլեջ[9]։ Գրեթե նույն ժամանակ էլ դիմում է ու ընդունվում «Avantar » թատերական խմբակ։ Աշխատել է կուլիսներում մեկուկես տարի։ Դեբյուտը կայացել է «Պրիտխվի» թատրոնում գուջարաթյան «Kesar Bina» պիեսում[10]։ Դրանից հետո նա այլևս չգնաց քոլեջ, երբ ավարտեց տասներկուամյա կուրսը (անգլ.՝ Standard 12)[9][11]: Կարիերա1980-ականներԱամիր Խանի ստեղծագործական կարիերան սկսվել է 1973 թվականին, երբ նկարահանվեց իր հորեղբոր ֆիլմում՝ «Գտնել մեկմեկու», որտեղ խաղաց Ռատանի դերը։ 1985 թվականին Աամիրը խաղաց իր ընկերոջ՝ Աշուտոշա Գովարիկերայի «Holi (1985)» ֆիլմում։ Սակայն իր դերասանական կարիերայի իսկական սկիզբը Աամիրը համարում է 1988 թվականը, երբ խաղաց «Դատավճիռ» ֆիլմում։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը հորեղբայրն էր՝ Նասիր Հուսսեյնը։ Այս ֆիլմի համար Աամիրը ստացավ «Տղամարդու լավագույն դեբյուտ» մրցանակը։ Ավելի ուշ «Indiatimes Movies»-ը ֆիլմը դասեց «Բոլիվուդի 25 ֆիլմերը, որոնք պետք է անպայման դիտել» ֆիլմերի շարքին։ 1990-ականներ1993 թվականին Աամիրը Ռոբին Բհատտի հետ համատեղգրեց «Սիրուն ընդառաջ» (1993) ֆիլմի սցենարը։ Ֆիլմի պրոդյուսերները դարձան Աամիրի ծնողները։ Արդյունքում ֆիլմը ճանաչվեց որպես տարվա սենսացիա և Filmfare Awards-ի կողմից արժանացավ հինգ մրցանակների, որից գլխավորը «տարվա լավագույն ֆիլմ» մրցանակն էր։ Այդ ժամանակաշրջանում խաղաց «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» (1994), «Զվարճասեր» (1995), «Տարբեր ճակատագրեր» (1995), «Չնվաճված ճակատագիր» (1998), «Չար դիտավորություն» (1999) և «Խռովահույզ հոգի» (1999) ֆիլմերում։ «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» ֆլմում Աամիրը խաղաց Բոլիվուդի մեկ այլ աստղի՝ Սալման Խանի հետ։ Իսկ ֆիլմը տարիներ անց դարձավ գրեթե պաշտամունքային։ 2000-ականներԴերասանը 2001 թվականին խաղաց երկու հաջողություններ արձանագրած ֆիլմերում՝ «Սիրող սիրտը» (2001) և «Լագաան. մի անգամ Հնդկաստանում» (2001)։ Վերջինը դերասանի համար դարձավ շրջադարձային։ Առաջին հերթին կարևորվեց նրանով, որ հանդես եկավ ոչ միայն դերասան, այլև պրոդյուսեր։ Այդ ժամանակ նա իր նախկին կնոջ՝ Ռինա Դուտտայի հետ ստեղծեց սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ «Aamir Khan Productions»: ֆիլմն արժանացավ ութ մրցանակների՝ Ազգային կինոընկերության կողմից և ինը մրցանակ՝ Filmfare Awards-ի կողմից։ Հսկայական հաջողությունները հանկարծ հօդս ցնդեցին այն բանից հետո, երբ բաժանվեց կնոջից՝ Ռինա Դուտտայից։ Նրանք համատեղ ապրեցին 16 տարի (1986-2002)։ Ամուսնալուծության իրական պատճառների մասին ամուսնական զույգը այդպես էլ պաշտոնական հայտարարություն չտարածեց։ Դրանից հետո Աամիրը չհայտնվեց ֆիլմերում և հասարակությունից մեկուսացավ։ Դերասանի վերադարձը կատարվեց 2005 թվականին «Ամստամբություն» ֆիլմով։ 2006 թվականին դերասանը խաղաց «Քրքումի գույնը» ֆիլմում, այնուհետև «Կույր սեր» ֆիլմում, որտեղ Խանը խաղաց հայտնի դերասանուհի Կաջոլի հետ, ով գրեթե հինգ տարի չէր երևացել էկրաններին։ Այդ ֆիլմից հետո Աամիր Խանը հանդես եկավ որպես ռեժիսոր. նրա դեբյուտը եղավ «Աստղիկները երկրի վրա» ֆիլմը։ Այս ֆիլմուն նա խաղաց նաև գլխավոր դերը և հանդես եկավ որպես պրոդյուսեր։ Ֆիլմը պատմու է դիսլեքսիայով տառապող երեխայի և սխալ ուսումնական ծրագրերի մասին։ Ֆիլմը առաջադրվեց նաև Օսկարի, սակայն չհաղթահարեց։ Հետո հաջորդեցին այլ ֆիլմեր, որտեղ Խանը խաղաց գլխավոր դերերը՝ «Գաջինի» (2008), «3 հիմարները» (2009), «Մումբայի օրագիրը» (2010): «3 հիմարները» ֆիլմը դարձավ Բոլիվուդի ամենաեկամտաբեր ֆիլմը և այդ ցուցանիշը պահեց 4 տարի անընդմեջ։ Իսկ «Մումբայի օրագիրը» ֆիլմը նրա երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի ռեժիսորական դեբյուտն էր։ Անձնական կյանքներկայումս Աամիր Խանը ապրում է երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի հետ։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ծնվեց նրանց որդին՝ Ազադը։ Երեխան ծնվեց սուրոգատ մորից, ում անունը գաղտնի է պահվում։ Առաջին կնոջից Խանն ունի երկու երեխաներ. որդին՝ Ջունաիդը ( 1993) և դուստրը՝ Այրան՝ (1998): ՖիլմագրությունԴերասան
Պրոդյուսեր
Սցենարիստ
Ռեժիսոր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|