Ազոտի օքսիդներԱզոտի օքսիդներ, անօրգանական միացություններ են, ազոտի և թթվածնի միացությամբ։ Թթվածնի հետ ազոտն առաջացնում է 6 կայուն միացություն։ Ազոտի բոլոր օքսիդները սովորական պայմաններում գազեր են բացի N2O5 անգույն բյուրեղական նյութ է։ Օքսիդների ցանկՀայտնի են ազոտի 10 օքսիդներ։
Հայտնաբերվելեն նաև ազոտի երկօքսիդի դիմերը (NO2)2 և 4 քիչ կայուն միացությունները՝ նիտրոզիլամիդ NON3, նիտրիլազիդ NO2N3, եռնիտրիամիդ N(NO2)3 և նիտրատի ռադիկալը՝ NO3. ։ N2OԲարձր ջերմաստիճանում առաջացնում է ազոտ և թթվածին։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում N2O ազդում է նյարդային համակարգի վրա («ուրախացնող գազ»)։ Բժշկության մեջ օգտագործում են N2O, որպես թույլ անզգայացնող միջոց։ N2O անվանում են նաև ազոտային օքսիդ։ Ազոտային օքսիդը երբեմն օգտագործում են ներքին այրման շարժիչների բարելավամ և տաքացման համար։ NOԱզոտի օքսիդը NO (ազոտի մոնօքսիդ), անգույն գազ է, ջրում քիչ լուծվող։ Չի փոխազդում ջրի, թթուների, ալկալիների հետ։ Ազոտի (II) օքսիդը միացություններում շատ ռեակցունակ է, կարող է ռեակցիայի մեջ մտնել մի շարք աղերի, հալոգենների, օրգանական միացությունների հետ։ Սովարական ջերմաստիճանում NO փոխազդում է թթվածնի հետ առաջացնելով NO2։ NO օքսիդը ստանում են ամոնիակի կատալիտիկ օքսիդացումով, ազոտական թթվի արտադրությունում։ N2O3(III)N2O3 օքսիդը (ազոտի անհիդրիդ), մուգ կապույտ հեղուկ է, փոխազդում է ջրի հետ առաջացնելով ազոտային թթու HNO2։ NO2(IV)NO2 ազոտի օքսիդը (ազոտի երկօքսիդ), գորշ, թունավոր, օդից ծանր, հեշտ հեղուկացող գազ է։ Սենյակային ջերմաստիճանում NO2 խառնուրդը խառնվում է անգույն դիմերի N2O4 հետ, մոտավորապես 1։1 հարաբերությամբ։ Փոխազդում է ջրի հետ. և նատրիումի հիդրօքսիդի հետ. Ուժեղ օքսիդիչ է։ Շատ նյութեր (ածուխ, ծծումբ, ֆոսֆոր, օրգանական միացություններ) կարող են այրվել NO2 օքսիդում։ Այս օքսիդը օքսիդացնում է SO2 օքսիդը մինչև SO3 օքսիդի, այս ռեակցիայի արդյունքում ստացվում է ծծմբային թթու։ Այս օքսիդը կարող է նյարդայնացնել շնչառական ուղիները, իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում առաջանում է թոքային էմբոլյա։ N2O5(V)N2O5 ազոտի օքսիդը, անգույն, բյուրեղային պինդ նյութ է, հեշտությամբ կարող է փոխազդում է NO2 և О2 նյութերի հետ։ Ուժեղ օքսիդացնող է։ Ջրում հեշտությամբ լուծվում է առաջանելով ազոտական թթու HNO3։ N(NO2)3Ստացվել է վերջերս։ Ուսումնասիրվել է միայն սպեկտրալ եղանակը։
ԾանոթագրություններԳրականություն
|