Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (Երևան)
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ ՊատմությունԱլեքսանդր Պուշկինի անվան դպրոցը ձևավորվել է 1936 թվականի դեկտեմբերի 30-ին Մաքսիմ Գորկու և Ստեփան Շահումյանի անվան դպրոցներում գործող ռուսական բաժինների հիման վրա ձևավորված ռուսական դպրոցի և 1937 թվականի փետրվարին այդ դպրոցներին միացած թիվ 3 ռուսական դպրոցի հիման վրա։ Ռուս մեծագույն բանաստեղծի անունով կոչվել է նրա մահվան 100-րդ տարելիցին՝ 1937 թվականին։ 1938 թվականին, Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցից առանձնանալով, հիմնադրվել են Ասքանազ Մռավյանի, Վլադիմիր Մայակովսկու և Վ. Չկալովի, Ֆ. Ձերժինսկու, Անտոն Չեխովի անվան դպրոցները։ Պուշկինի անվան դպրոցն առաջին շրջանավարտներն ունեցել է 1937-1938 ուստարում[1]։ Դպրոցի բակում տեղադրված է Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Շենքի հեղինակը ճարտարապետ Սամվել Սաֆարյանն է։ Տնօրեններ
ՇրջանավարտներՊատկերասրահՏես նաևԾանոթագրություններԱրտաքին հղումներ |