Միլերը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա ունի գերմանական, ավստրիական, ամերիկյան, իռլանդական, շոտլանդական և ուելսական արմատներ[2][3]։
Միլերը հայտնի է իր մուգ շագաակագույն մազերով, հաստ հոնքերով և ոսկրային կառուցվածքով[4]։ Համարվում է, որ նա ունի եվրոպական տեսք։ Guess բրենդի տնօրեն Փոլ Մարսիանոն ասել է․ «Ալիսան իմ երբևէ տեսած ամենաեվրոպական տեսք ունեցող ամերիկացի աղջիկն է»։ Շուտով նրան նմանեցնում են Սոֆիա Լորենին և Բրուկ Շիլդսին[4]։
Գործունեություն
2003 թվականին Միլերի հայրը ուղարկեց աղջկա լուսանկարները Լոս Անջելեսի IMG Models մոդելային գործակալությանը[5]։ 2005 թվականին ստորագրեց պայմանագիր Marilyn NY գործակալության հետ[6]։ Նույն թվականին գովազդել է Սթելա Մաքքարթնիի աշուն հավաքածուն[7]։ 2006 թվականի փետրվարին հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին[2][7]։ Հայտնվել է նաև 2006 թվականի հոկտեմբերին գերմանական Vogue և 2010 և 2012 թվականի հուլիս և հոկտեմբեր ամիսների Elle ամսագրի համարների շապիկներին[8]։ 2010 թվականին դարձավ Guess բրենդի նոր դեմքերից մեկը[9]։ Աշխատել է նաև Victoria's Secret–ի համար[10]։ Գովազդել է նաև Bebe, Billabong, Chopard, Diesel, Elie Tahari, Intimissimi, Juicy Couture, La Perla և Laura Biagiottiապրանքանիշները[8]։
Ստորագրեց պայմանագիր Elite Model Management գործակալության հետ 2011 թվականին։ 2011 թվականին առաջին անգամ հայտնվեց Sports Illustrated ամսագրի շապիկին։ 2012 թվականին գովազդեց «Blumarine Bellissima» օծանելիքը[11]։ 2013 թվականին նա խաղաց ջրահարսի դեր Train խմբի «Mermaid» երգի տեսահոլովակում[12]։
Միլերը եղել է ահաբեկչությունների զոհ և սկսած 2013 թվականի մայիսի 1–ից նա և Սուպերբոուլի չեմպիոն Ջամիլ Մակքլայնը «STOMP Out Bullying» ահաբեկչությունների դեմ պայքարող կազմակերպության տնօրեններն են[13]։ 2013 թվականի դեկտեմբերին ստորագրեց պայմանագիր IMG Models գործակալության հետ։ Հայտնվել է Esquire ամսագրի 80–րդ հոբելյարական համարում[14]։ Եղել է 2013 թվականի դեկտեմբերի և 2014 թվականի «Calendar Girl» վերնագրված Galore ասմագրի համարների շապիկների դեմքը։ 2015 թվականին ունեցել է փոքրիկ դերակատարում «Անտուրաժ» ֆիլմում[15]։
Անձնական կյանք
2013 թվականի հունիսից նա սկսեց հանդիպել դերասան Ջեյք Ջիլենհոլի հետ[16][17][18]։ Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք բաժանվեցին նույն տարում[19] However, by February, the couple had reconciled.[20]։ Սակայն փետրվար ամսին նրանց նկատել են միասին։ 2014 թվականի մայիսին զույգին նկատել էին զբոսնելու ժամանակ՝ Միլերի Չարլի անունով շան հետ[21] a Boston Terrier named Charlie.[22][23]։
Միլերը զբաղվում է բալետով և վազքով, նաև տրանսցենդենտալ մեդիտացիայով։ Հաճախել է դերասանության և իմպրովիզացիայի դասընթացների[3]։