Աննա Մնացականյան
Աննա Մնացականյան (նոյեմբերի 20, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ԿենսագրությունԱննա Մնացականյանը ծնվել է Երևանում։ 1990-1993 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում։ 1993 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Գոհար Գասպարյանի դասարան, որն ավարտել է 1999 թվականին։ Այնուհետև՝ 1999-2000 թվականներին, ուսումը շարունակել է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում[2]։ 2001-2002 թվականներին վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից։ Հայաստանի պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես է եկել որպես մենակատար՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ[2]։ 1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։ Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում և Ռուսաստանում[2]։ Դերերգեր
Մրցանակներ և պարգևներ
Ծանոթագրություններ
|