Առաջին գիշեր (տոն)Առաջին գիշեր (անգլ.՝ First Night), Նոր տարին դիմավորելու հյուսիսամերիկյան մշակութային սովորույթ, որը տևում է դեկտեմբերի 31-ի կեսօրից մինչև կեսգիշեր։ Առաջին գիշերը իրականում տեղի է ունենում անցնող տարվա վերջին գիշերը։ Տոնակատարությունները տեղի են ունենում կամ բաց երկնքի տակ, կամ էլ եկեղեցում ու թատրոնում։ Ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, սառցե քանդակների և այլ ցուցահանդեսներով, հաճախ կազմակերպվում են շքահանդեսներ։ Տոնակատարությունը սկսել է 1976 թվականին, երբ Բոստոնում նկարիչների ոչ մեծ խումբ, Նոր տարի տոնելու ուրիշ ձև փնտրելով, միջոցառում կազմակերպեց, որտեղ ալկոհոլային խմիչք օգտագործելն արգելված էր[1]։ Շուտով այդ տոնը սկսեցին տոնել մոտակա համայնքները ևս։ Իսկ 1990-ականներին Բոստոնում այդ տոնին սկսեցին մասնակցել 1000-ից ավել արվեստագետներ[2]։ 2006 թվականին տոնակատարությանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ[1]։ Բոստոնի մի քանի հեռուստաալիքներ հեռարձակում են տոնակատարության վերջին մասը, ներառյալ՝ ժամանակի հետհաշվարկն ու հրավառությունը։ Ծանոթագրություններ
|