Աստղիկ Ալավերդյան
Աստղիկ Թելմանի Ալավերդյան (օգոստոսի 20, 1986, Լոռու մարզ, Հայաստան), հայ դերասանուհի, հաղորդավարուհի[1]։ ԿենսագրությունԱստղիկ Ալավերդյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 20-ին՝ Լոռու մարզում։ Ամուսնացած է դերասան Նարբե Պողոսյանի հետ։ Ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը՝ 2002 թվականին։ Մասնագիտականն կրթությունը ստացել՝ 2002-2006 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ոորպես դերասանուհի 2005-2008 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ որպես հաղորդավար՝ 2005 թվականին Կենտրոն հեռուստաընկերությունան «Տարբերակ» հաղորդումում։ Աստղիկ Ալավերդյանը 2006 թվականին հանդես է եկել «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», 2007 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերում, իսկ 2008-2009 թվականներին՝ «Այսպես էլ ապրում ենք» հեռուստասերիալում։ «ATV» հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում նկարահանվել է 2010 թվականից։ 2013-2014 թվականներին եղել է «Անցնենք գործի» հաղորդման հաղորդավարը։ ԾանոթագրություններԱրտաքին հղումներ |