Ատիպիկ թոքաբորբ կամ քայլող թոքաբորբ[1], թոքաբորբի տեսակ, որը հարուցվում է թոքաբորբի համար «ոչ տիպիկ» միկրոօրգանիզմներով և ունենում է անսովոր կլինիկական ընթացք։ Ատիպիկ թոքաբորբ հարուցող միկրոօրգանիզմները բազմազան են։ Երբ այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ՝ ինքնուրույն կերպով, ապա կոչվում է առաջնային ատիպիկ թոքաբորբ (ԱԱԹ)։
Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1930-ականներին[2][3] և կապված է եղել Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցված բակտերային թոքաբորբի հետ՝ այն ժամանակ թոքաբորբերի ամենահայտնի և ամենատարածված տեսակը։ Տիպիկ և ատիպիկ թոքաբորբերի տարանջատումը պատմականորեն համարվում էր շատ կարևոր, քանզի հնարավոր էր լինում տարբերակել այն պացիենտներին, որոնք ներկայանում էին «տիպիկ» շնչառական ախտանիշներով և բլթային թոքաբորբով, նրանցից, որոնց մոտ առկա էին թոքաբորբին այնքան էլ ոչ բնորոշ համակարգային «ատիպիկ» ախտանիշներ (օրինակ՝ տենդ, գլխացավ, առատ քրտնարտադրություն և մկանացավ) և բրոնխոպնևմոնիա[4]։
Տերմինաբանություն
«Առաջնային ատիպիկ թոքաբորբը» կոչվում է առաջնային, քանզի այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ։
Այն հայտնի է նաև որպես «քայլող թոքաբորբ», որովհետև ախտանիշները սովորաբար լինում են բավականին մեղմ և հիվանդը կարող է լինել ոտքի վրա[5][6]։
«Ատիպիկ թոքաբորբը» ատիպիկ է, քանզի այն հարուցվում է ատիպիկ օրգանիզմների կողմից (բացի այս հարուցիչներից՝ Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae ևMoraxella catarrhalis)[7]։ Այս ատիպիկ օրգանիզմները կարող են լինել հատուկ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և նախակենդանիներ։ Ի հավելում այս ամենին, թոքաբորբի այս տեսակը ատիպիկ է նաև իր կլինիկական ընթացքով՝ խորխի միայն չափավոր քանակներ, կոնսոլիդացիայի բացակայություն, արյան սպիտակ բջիջների քանակի աննշան բարձրացում և ալվեոլյար էքսուդատի բացակայություն[8][9]։
Այն ժամանակ, երբ առաջին անգամ նկարագրվում էր ատիպիկ թոքաբորբը, որոշ միկրոօրգանիզմներ՝ միկոպլազմա, քլամիդոֆիլա և լեգիոնելա, դեռևս չէին ճանաչվել որպես բակտերիաներ և համարվում էին վիրուսային օրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով, «ատիպիկ թոքաբորբը» նաև կոչվում էր «ոչ բակտերիալ»[10]։
Գրականության մեջ ատիպիկ թոքաբորբ տերմինը համարվում է արդիական, երբեմն հակադրվում է վիրուսային թոքաբորբի (տես ստորև), իսկ երբեմն էլ, թերևս սխալ, բակտերիալ թոքաբորբի հետ։ Ատիպիկ թոքաբորբի հարուցիչների մեծ մասը հանդիսանում են բակտերիաների անսովոր տեսակներ (Միկոպլազման հանդիսանում է բջջապատ չունեցող բակտերիայի տեսակ, իսկ Քլամիդիաները համարվում են ներբջջային բակտերիաներ)։ Քանզի վիրուսով հարուցված ատիպիկ թոքաբորբը ունի տարբերվող ընթացք և պատասխանում է բուժման այլ տեսակներին, ապա շատ կարևոր է տարբերակել ատիպիկ թոքաբորբի պատճառ հանդիսացող սպեցիֆիկ ախտածիններին։
Նշաններ և ախտանիշներ
Սովորաբար ատիպիկ պատճառները առաջ են բերում ատիպիկ ախտանիշներ՝
Պատասխանի բացակայություն տարածված հակաբիոտիկների նկատմամբ, ինչպիսին են՝ սուլֆոնամիդը[11] և բետա-լակտամները՝ պենիցիլին։
Բլթային կոնսոլիդացիայի որևէ նշանի կամ ախտանիշի բացակայություն[12][13], ինչը նշանակում է, որ վարակը սահմանափակված է փոքր տարածություններում, այլ ոչ թե ներառում է ամբողջ բիլթը։ Այնուամենայնիվ, հիվանդության հարաճման հետ մեկտեղ՝ պատկերը կարող է նմանվել բլթային թոքաբորբի։
Չնայած համակարգային ախտանիշներին և վերին շնչուղիների հետ կապված խնդիրներին (ինչպիսին են՝ բարձր ջերմություն, գլխացավ, չոր, գրգռող հազ որին հաջորդում է պրոդուկտիվ հազը՝ ռադիոգրաֆի վրա երևացող կոնսոլիդացիաներով), հիմնականում ֆիզիկալ նշանները քիչ են։ Պացիենտը ունի ավելի լավ տեսք, քան կարելի է ենթադրել ախտանիշներից[2][11]։
Պատճառներ
Ատիպիկ թոքաբորբեր հարուցող ամենատարածված օրգանիզմները (հաճախ ներբջջային կյանք վարող) բակտերիաներն են[9]՝
Chlamydophila pneumoniae
Առաջացնում է թոքաբորբի թեթև ձև՝ համեմատաբար մեղմ ախտանիշներով։
Սովորաբար առաջանում է երիտասարդ տարիքային խմբերում և կարող է կապված լինեն նյարդաբանական կամ համակարգային (օրինակ՝ ցանավորում) ախտանիշների հետ։
Ատիպիկ թոքաբորբը նաև կարող է հարուցվել նախակենդանիներով, ինչպես նաև ունենալ սնկային կամ վիրուսային ծագում[16][17]։
Նախկինում միկրոօրգանիզմների մեծ մասը շատ դժվար էր առանձնացնել և գաղութանցել։ Սակայն, ներկայիս տեխնոլոգիաները ուղղված են ախտածին մանրէները տարբերակելուն, ինչը կարող է օգնել ավելի անհատականացված բուժման տակտիկաների մշակման հարցում։
Մինչև որևէ ֆիզիկալ նշանի ի հայտ գալը, որը կարող է խոսել թոքաբորբի առկայության մասին, ատիպիկ թոքաբորբով տառապող հիվանդի կրծքավանդակի ռենտգեն նկար վրա հաճախ կարող է երևալ թոքեր բորբոքման պատկեր[11]։ Սա կոչվում է թաքնված թոքաբորբ (երբ չկան թոքաբորբի որևէ ակնառու նշաններ)։ Ընդհանրապես, թաքնված թոքաբորբը բավականին հաճախ հանդիպում է նաև տիպիկ թոքաբորբով տառապող պացիենտների մոտ, և կարող է հարուցված լինել Streptococcus pneumoniae-ով, սակայն երեխաների շրջանում պնևմոկոկային պատվաստանյութի կիրառման հետ մեկտեղ նվազել է թաքնված թոքաբորբերի հանդիպման հաճախականությունը[20][21]։
Ինֆիլտրացիան հիմնականում սկսվում է հարբրոնխային հատվածներից (որտեղից սկսվում են բրոնխները) և սեպաձև կամ հովհարաձև տեսքով տարածվում է դեպի թոքերի ավելի ծայրամասային հատվածներ։ Գործընթացը շատ հաճախ ներառում է ստորին բլիթը, բայց կարող են ախտահարվել ցանկացած բիլթ կամ բլթեր[11]։
Համաճարակաբանություն
Միկոպլազմայով հարուցված թոքաբորբը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների քան ծերերի մոտ[22][23]։ Ծերերը ավելի հաճախ ախտահարվում են լեգիոնելային թոքաբորբով[23]։
↑Gouriet F, Drancourt M, Raoult D (2006 թ․ հոկտեմբեր). «Multiplexed serology in atypical bacterial pneumonia». Ann. N. Y. Acad. Sci. 1078: 530–40. doi:10.1196/annals.1374.104. PMID17114771.
↑Hindiyeh M, Carroll KC (2000 թ․ հունիս). «Laboratory diagnosis of atypical pneumonia». Semin Respir Infect. 15 (2): 101–13. doi:10.1053/srin.2000.9592. PMID10983928.
↑Robbins and Cotran Pathologic Basis of Disease, 8th edition, Kumar et al., Philadelphia, 2010, p. 714
↑Rutman MS, Bachur R, Harper MB (2009 թ․ հունվար). «Radiographic pneumonia in young, highly febrile children with leukocytosis before and after universal conjugate pneumococcal vaccination». Pediatric Emergency Care. 25 (1): 1–7. doi:10.1097/PEC.0b013e318191dab2. PMID19116501.
↑Schneeberger PM, Dorigo-Zetsma JW, van der Zee A, van Bon M, van Opstal JL (2004). «Diagnosis of atypical pathogens in patients hospitalized with community-acquired respiratory infection». Scand. J. Infect. Dis. 36 (4): 269–73. doi:10.1080/00365540410020127. PMID15198183.