Արթուր Հակոբյան (դերասան)
Արթուր Հակոբյան (հուլիսի 8, 1962[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Առավել հայտնի է «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալում Արբի քեռու դերակատարմամբ[2]։ ԿենսագրությունԱրթուր Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 8-ին Գյումրի քաղաքում։ Սովորել է Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1979 թվականին։ Ուսումը շարունակել է Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, այնուհետև աշխատել է այդ թատրոնում։ 1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Արթուր Հակոբյանի ընտանիքում բոլորը սիրել են արվեստը, սակայն հայրն ի սկզբանե դեմ էր դերասան դառնալու նրա որոշմանը։ Նա ոչ մի անգամ չի գնացել որդուն բեմում տեսնելու՝ ասելով[2]․
Ավելի ուշ Արթուրի մայրը սկսել է աշխատել թատրոնում, և նա ևս ընդունվել է աշխատանքի՝ որպես բեմի բանվոր, քանի որ, ինչպես ինքն է ասում[2]․
Անձնական կյանքԴերասանն ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա[3]։ ԳործունեությունԱրթուր Հակոբյանը խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Աշխատել է նաև մի քանի հեռուստաընկերությունների հետ, այդ թվում՝ Շանթ ՀԸ, Արմենիա TV, Հայաստանի hանրային hեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։ Դերասանը կերտել է բազմաթիվ դերեր․ Ր․ Շարտի «Կնոջս անունը Մորիս է» ստեղծագործությունում հանդես է եկել Ժորժի կերպարով, Խ․ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» աշխատանքում՝ գյուղացի հավավաճառի կերպարով, Լևոն Շանթի «Կայսրը» ստեղծագործությունում՝ Վասիլի կերպարով, Հ․ Թումանյանի «Տերն ու ծառան» աշխատանքում՝ Սարոյի կերպարով և այլն։ Նկարահանվել է հեռուստասերիալներում, տարբեր նախագծերում և ֆիլմերում՝ «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղրը», «Նախաճաշ երկուսի համար», «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածներն ընտանիքում», «Բանակում», «Անուղղելիները» և այլն[3][4]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |