Արիստարքոս Սամոսցի (հին հունարեն՝ Ἀρίσταρχος ὁ Σάμιος, մոտ մ. թ. ա. 310[1], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[1] - մոտ մ. թ. ա. 230[1], Ալեքսանդրիա), հին հույն աստղագետ, տոմարագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա։ Առաջինն է առաջ քաշել աշխարհի արևակենտրոն (հելիոցենտրիկ) համակարգի տեսությունը։ Նրա աստղագիտական համակարգի մասին տեղեկություններ կան Արքիմեդի «Փսամիտ» աշխատության մեջ։ Մշակել է մինչև Արև և Լուսին հեռավորության և դրանց չափսերի որոշման գիտական մեթոդ։
Որպես Արևակենտրոն համակարգի նախատիպի հեղինակ մեղադրվել է աստվածուրացության մեջ և ստիպված հեռացել Աթենքից։ Արիստարտոս Սամոսացու գործերից մեզ է հասել միայն «Արեգակի ու Լուսնի չափերի փոխադարձ հեռավորությունների մասին» փոքրածավալ աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է լատիներեն 1418 թվականին Վենետիկում։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 63)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
---|
| BIBSYS: 94010423 · BNC: a10041977 · BNE: XX4421307 · BNF: 125157746 · CiNii: DA03903163 · GND: 118645714 · ICCU: BVEV019633 · ISNI: 0000000117980082 · LCCN: n82068128 · LNB: 000343030 · NKC: ola2002146943 · NLA: 35763036 · NLG: 15127 · NTA: 069843007 · NUKAT: n2012107762 · LIBRIS: 301782 · SUDOC: 067069606 · VIAF: 79398695, 264800368, 125158790738738852518, 281604489, 268676381, 143159474046927660434, 604154380983630291117, 27864849, 246660216, 77145857065122921800, 548159234120603370853, 17144782942102632442, 84959978, 5709168048999138410005 · WorldCat VIAF: 79398695, 264800368, 125158790738738852518, 281604489, 268676381, 143159474046927660434, 604154380983630291117, 27864849, 246660216, 77145857065122921800, 548159234120603370853, 17144782942102632442, 84959978, 5709168048999138410005 |
|
|
|