Արկադի Խաչատրյան
Արկադի Սանասարի Խաչատրյան՝ (հունվարի 29, 1975, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ ԿենսագրությունԱրկադի Խաչատրյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 29-ին, Վանաձորում[2]։ Կրթություն1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Տնտեսագետ-մաթեմատիկոս։ 1997 թվականին ընդունվել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել և 2000 թվականին ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։ 2005 թվականին ավարտել է ԵՀՀ իրավագիտության ֆակուլտետը։ Իրավագետ։ 2004 թվականին ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել և 2007 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան։ 2009 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»)։ Աշխատանք1997-1998 թվականներին աշխատել է «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր։ 1998-2003 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ, վարչության պետ, ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետ։ «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն։ 2003-2015 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ։ 2012 թվականից ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի, 2018 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է։ 2015-2018 թվականներին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին եղել է ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական։ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար։ 2011-2013 թվականներին հանդիսացել է ՀՀ և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ։ 2011-2016 թվականներին եղել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի և խորհրդի անդամ։ 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2011-2018 թվականներին եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ։ 2016-2018 թվականներին եղել է ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ։ 2016-2019 թվականներին եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով[3]։ 2022 թվականից Եվրասիական տնտեսական միության Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն։ Ընտանեկան կարգավիճակԱմուսնացած է ունի երեք զավակ։ Ծանոթագրություններ
|