Արմեն Խոստիկյան
Արմեն Միսակի Խոստիկյան (մայիսի 22, 1929, Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2003, Երևան, Հայաստան), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ նշանավոր դերասան և կատակերգու։ Մովսես Խորենացու մեդալակիր։ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։ ԿենսագրությունԾնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։ 1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։ Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թվականին բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։ 1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թվականին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Մահացել է Երևանում։ Դերերը թատրոնում
Դերերը կինոյում
Արտաքին հղումներ
|