Խորհրդային իշխանության հաստատումից հետո Բաքվի և Աստրախանի համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն։
Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը։ 1926-1936 թթ. եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը, 1936-43 թթ՝ Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանը, 1944-1949 թթ.՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղարը։ Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում[3]։
Պարբերական մամուլում տպագրել է մի շարք հոդվածներ արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ։
Առանձին գրքերով լույս են տեսել «Բեթհովենը և հեղափոխությունը» (1927), «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (Երևան, 1956), «Հոդվածներ արվեստի մասին» ռուսերեն աշխատությունները[4]։
Երկեր
Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները, 1955 (ռուսերեն)։
Բեթհովենը և հեղափոխությունը, 1927 (ռուսերեն)։
Հոդվածներ արվեստի մասին (ռուսերեն)։
Эстетические воззрения средневековой Армении: Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Армгиз, 1955. 224 с., Краткие сведения о древних авторах: с. 213-215, 1955.
Статьи по эстетике. Ադամյան Արշակ Աբգարի, Ереван, Айастан, 1967. 456 с.
Вопросы эстетики и теории искуства. Ադամյան Արշակ Աբգարի, Москва, Искусство, 1978. 301 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։