ԱցետատԱցետատները՝ քացախաթթվի աղերն ու եթերներն են։ Օրինակ՝
Քացախաթթվի աղեր ստանում են օքսիդների,հիդրօքսիդների կամ մի քանի այլ աղերի(օրինակ՝ կարբոնատների) լուծումից քացախաթթվում։ Ացետատային նրբաթելերԱցետատայի նրբաթելերը գերազանցում էին վիսկոզայիններին ճկունությամբ։ Բացի այդ ացետատային նրբաթելերը շոշափելիս նուրբ և հաճելի են։ Ացետատային նրբաթելերը ներկում են հատուկ նրբաթելերով, որը թույլ է տալիս ստանալ գունային երանգավորումներ ացետատային և այլ նրբաթելերի միահյուսումից։ Ացետատային նրբաթելերը վատ են ներծծում ջուրը,կարող են ձևափոխվել լվացքի ժամանակ, բայց շատ շուտ չորանում են։ Ինչպես նաև ացետատը զգայուն է բարձր ջերմաստիճանային ազդեցությանը։ Այդ պատճառով այս հումքից պատրաստված ապրանքները պետք է զգուշությամբ արդուկել և և լվանալ։ Թերություններից են համարվում նաև ամրության բացակայությունը և բարձր էլեկտրահաղորդականությունը։
Աղբյուրներ
|