Բաբկեն Գուրգենի Արարքցյան (սեպտեմբերի 16, 1944(1944-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2023(2023-12-12)), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։
Կենսագրություն
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 154.
Արտաքին հղումներ
|
---|
| 1988 մայիս – 1991 սեպտեմբեր | | Անդամներ | |
---|
| |
|