Բասենի գավառակ
Բասեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը Հասանկալա գյուղաքաղաքն էր։ Տարածքով համապատասխանում է պատմական Բասենի գավառին։ ՊատմությունXVI-XVII դարերում Բասենը գավառ էր և մտնում էր Էրզրումի նահանգի մեջ։ Գավառակը կոչում էին նաև Բասինլար։ 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գավառն առավել հայտնի էր Խորասանի օկրուգ անունով և մտնում էր Էրզրումի մարզի մեջ։ 1915 թ.-ի Մեծ Եղեռնից հետո գավառակում հայ գրեթե չմնաց։ Բնակչություն1891 թ.-ին ուներ 46661 բնակիչ, որից 39007-ը մուսուլմաններ էին, 7225-ը հայերը, 369-ը այլք։ 1909 թ.-ին հայերի թիվը կազմում էր 124000 անձ։ ՏնտեսությունԲասենն ուներ արգավանդ հողեր և, ըստ այդմ էլ, զարգացած էր մշակությունը։ Հասարակական կառույցներԳավառակն ուներ 17 արական և 2 դպրոց, որտեղ սովորում էին 960 աշակերտ, իսկ աշխատակազմը կազմում էր 38 անձ։ Վարչական բաժանում1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից[1]։ Տես նաևԾանոթագրություններ
Աղբյուրներ
|