Քաղաքի անունն առաջին հայացքից հնչում է ռուսական «եղբայր» («брат», բրատ) նշանակությամբ, սակայն իրականում այն գալիս է Բուրյաթների հին անունից՝ «եղբայրական մարդիկ» (ռուս.՝ братские люди, բրատսկիե լյուդի) նշանակությամբ։
Պատմություն
Առաջին եվրոպացիները այստեղ են ժամանել 1623 թվականին՝ տեղական բուրյաթ բնակչությունից հարկեր հավաքելու նպատակով։ Մշտական բնակության հաստատումն սկսվել է 1631 թվականին Օկա և Անգարա գետերի միախառնման վայրում օստրոգի (բերդաքաղաք) կառուցմամբ[2]։ 17-րդ դարի ամրոցից մի քանի փայտե աշտարակներ այժմ ցուցադրվում են ՄոսկվայիԿոլոմենսկոյե թանգարան-արգելոցում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիբիրում արդյունաբերական ակտիվությունն աճել է, երբ խորհրդային արդյունաբերությունը տեղափոխվել է Ուրալյան լեռներից արևելք գտնվող երկրներ։ Պատերազմի ավարտից հետո զարգացումը դանդաղել է, քանի որ ռեսուրսներ են պահանջվել Ռուսաստանի եվրոպական հատվածը վերականգնելու համար։
1947 թվականին Բրատսկի մերձակայքում կառուցվել է Գուլագ Անգարա աշխատանքային ճամբարը, այստեղ տեղավորել են շուրջ 44000 բանտարկյալի Թայշեթից դեպի Ուստ-Կուտ Բրատսկով անցնող (ներկայիս Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու արևմտյան հատված) երկաթուղու կառուցման համար[3]։
Քաղաքի արագ զարգացումը սկսվել է 1952 թվականին Անգարա գետի ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին հայտարարությամբ։ 4500 մեգավատանոց Բրատսկի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1954-1966 թվականներին՝ քաղաք բերելով բազմաթիվ աշխատողների։
Քաղաքի արդյունաբերական զարգացումները կապված են ալյումինի ձուլարանի և ցելյուլոզային գործարանի հետ։
Քաղաքի կարգավիճակ Բրատսկին շնորհվել է 1955 թվականին[4]։
Աշխարհագրություն
Կլիմա
Բրատսկն ունի մերձարկտիկական կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման Dfc): Ձմեռները շատ ցուրտ և երկար են, հունվարին -23,4 °C (-10,1 °F) - -15,7 °C (3,7 °F) միջին ջերմաստիճանով, ամռանը միջին կամ միջին տաք +13.3 °C (55.9 °F) ջերմաստիճաններում))։ Հուլիսին +23,8 °C (74,8 °F): Տեղումները միջին քանակի են, ամռանը դրանք շատ ավելին են, քան մյուս եղանակներին։
Բրատսկը համարվում է Բրատսկի շրջանի վարչական կենտրոնը, չնայած այդ շրջանի մաս չէ[40]։ Վարչատարածքային բաժանամամբ Բրատսկ քաղաքը համարվում է առանձին վարչական միավոր, որը կարգավիճակով հավասար է շրջաններին։ Որպես մունիցիպալ բաժին, Բրատսկ քաղաքը ներառված է որպես Բրատսկի քաղաքային շրջան[41]։
Տարածքային բաժանում
Վարչականորեն քաղաքը բաժանված է երեք շրջանի (բնակչությունը ըստ 2010 թվականի մարդահամարի)
Պադունսկի (Պադունսկի), 56205 բնակիչ
Աջափ (աջափ), 38550 բնակիչ
Կենտրոնական (Կենտրոնական), 151564 բնակիչ։
Քաղաքի բնակելի տարածքները, որոնցից մի քանիսը բաժանված են բաց տարածքով, ներառում են՝ Բիկեյը, Չեկանովսկին, Էներգետիկը, Գիդրոստրոյտելը, Օսինովկան, Պադունը, Պորոժսկի, Սոսնովին, Ստենիխան, Սուխոյը, Կենտրոնականը, Հարավային Պադունը։
Աղտոտվածություն
Բրատսկն ընդգրկվել է Դարբինների ինստիտուտի աշխարհի ամենաաղտոտված երեսուն վայրերի «Կեղտոտ երեսուն» (Dirty Thirty, Դրթի թրթի) ցուցակում[42]։
Մինչ վերջերս Բրատսկի ջրամբարը, որն ամենամեծն էր աշխարհում, խմելու ջրի աղբյուր էր հարակից շատ քաղաքների համար։ 1998 թվականին, ջրամբարի հատակին տոննաներով սնդիկ հայտնաբերելուց հետո, տեղադրվել են նախազգուշացումներ, որոնք հորդորում են տեղի բնակիչներին ամեն գնով խուսափել ջրամբարից։ Այնուամենայնիվ, Ռուսաստանում տնտեսական խնդիրների պատճառով ջրամբարը շարունակում է մնալ ձկների և շատ տեղական բնակիչների համար սննդի աղբյուր։ Ըստ Իրկուտսկի մարզի էկոլոգիայի դաշնային կոմիտեի (FCE) ղեկավար Յուրի Ուդոդովի, այս տարածաշրջանն ունի «մետաղական սնդիկի շրջակա միջավայր արտանետումների ամենաբարձր մակարդակը ամբողջ Սիբիրում»։ Մոտակա Usolye քիմիական գործարանի շրջակայքում սնդիկով աղտոտվածության աստիճանը հավասար է 1992 թվականին սնդիկի ընդհանուր համաշխարհային արտադրության կեսին։
Բրատսկը հայտարարվել է էկոլոգիական աղետի գոտի։ Բրատսկի ալյումինի գործարանն այնքան մեծ չափով էր աղտոտում շրջակայքը, որ 2001 թվականին Չիկանովսկին տարհանվել է՝ առողջության վատթարացման պատճառով[43]։
Քաղաքականություն
2013 թվականի նոյեմբերին քաղաքային խորհուրդը փոփոխություններ է մտցրել կանոնադրության մեջ՝ սահմանելու համար քաղաքապետի ուղղակի ընտրություններ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2011 թվականին[44]։
Նշանավոր մարդիկ
Եվգենի Բալայկին (ծնվ. 1988 թվականին), ասոցիացիայի ֆուտբոլիստ
Ռոման Բուգայով (ծնվ. 1989 թվականին), ասոցիացիայի ֆուտբոլիստ
Ֆեդոր Չուդինով (ծնվ. 1987 թվականին) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Վալենտինա Պոպովա (ծնվ. 1972), ծանրամարտ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն
Ալեքսանդրա Ռոդիոնովա (ծնվ. 1984), բոբսալդեր և լյուգեր
Ալեքսանդր Զուբկով (ծնվ. 1972), բոբսլեյ։
Տնտեսություն և ենթակառուցվածքներ
Բրատսկին սպասարկում են Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին և Բրատսկի օդանավակայանը։ Անգարայից դեպի Իրկուտսկ գործում է ստորջրյա թևերով նավ (Hydrofoil): Հասարակական տրանսպորտը ներառում է ավտոբուսներ և տրոլեյբուսներ (միայն կենտրոնական տարածքում)։ Քաղաքի տնտեսությունը մեծապես կախված է ծանր արդյունաբերությունից, ներառյալ Ռուսաստանի խոշորագույն ալյումինե ձուլարաններից մեկը, սղոցարանը, քիմիական գործարանը և ածուխով աշխատող էլեկտրակայանը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններն են Բրատսկի պետական համալսարանը և Իրկուտսկի պետական համալսարանի մասնաճյուղը։
↑«The Blacksmith Institute». web.archive.org. 2006 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 556)։