Բևեռային ցերեկԲևեռային ցերեկ, ժամանակահատված, երբ Արեգակը չի հեռանում հորիզոնից 1 օրից ավելի։ Ընդհանուր տեղեկություններԲևեռային ցերեկը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ հասարակածի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23°26′: Ամենակարճ բևեռային ցերեկը տևում է գրեթե 2 օր և դիտվում է բևեռային շրջանի լայնության վրա՝ 66°33′, ներառյալ արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիան (միջինը ծովի մակարդակից 35′), ընդամենը՝ գրեթե 65°43′: Այդ կերպ, բևեռային ցերեկ կարելի է տեսնել այն քաղաքներում, որոնք տեղակայված են բևեռային շրջանից մի փոքր հարավ, այն դեպքում, երբ այդտեղ բևեռային գիշեր դեռևս չի նկատվի։ Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են բևեռներում` մոտ 6 ամիս։ Հյուսիսային բևեռում նկատելի է մարտի 18-ից մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ Հարավային բևեռում` սեպտեմբերի 21-ից մինչև մարտի 23-ը։ Բևեռային ցերեկվա ընթացքում Արեգակը մայր չի մտնում, այլ շրջան է գծում հորիզոնի գծի երկարությամբ։ Հատկանշական է, որ ռեֆրակցիայի արդյունքում գիշերահավասարին նախորդող մի քանի օրվա ընթացքում Արևը միաժամանակ երևում է երկու բևեռներում։ Բևեռային շրջաններին նախորդող օրերին արտաքին կողմից նկատվում են սպիտակ գիշերներ։ Բևեռային ցերեկվա և գիշերվա գոյությունը առաջին անգամ կանխատեսվել է հին հույն աստղագետ Բիոն Աբդերիիցի կողմից։ Քաղաքներ, որտեղ դիտվում է բևեռային ցերեկ
Տեսաֆայլեր
Տես նաևԱղբյուրներ
|