ԲևեռացվելիությունԲևեռացվելիություն, արտաքին էլեկտրամագնիսական դաշտում նյութի էլեկտրական կամ մագնիսական դիպոլային մոմենտ ձեռք բերելու ֆիզիկական հատկություն։ Բևեռացվելիություն տերմինը բնութագրում է նաև ատոմի, մոլեկուլի ինդուցված դիպոլային մոմենտի գծային կախման գործակիցը բևեռայնություն ստեղծած արտաքին դաշտից, իսկ միջավայրի համար այն հանդիսանում է նրա մասնիկների միջին բևեռացվելիություն կամ դիէլեկտրական ընկալունակության հարաբերությունը միավոր ծավալում գտնվող մասնիկների թվին[1].։ ԴասակարգումԷլեկտրական բևեռացվելիությունՄիջավայրի էլեկտրական բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրական ընկալունակության մեծությամբ, որը դիէլեկտրիկի P բևեռացման և փոքր արտաքին E էլեկտրական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։ Ընկալունակությունը կախված է դիէլեկտրիկական թափանցելիությունից (ε) հետևյալ բանաձևով [2] Մագնիսական բևեռացվելիությունՄագնիսական բևեռացվելիությունը բնութագրվում է մագնիսական ընկալունակության մեծությամբ, որը J մագնիսականության և փոքր արտաքին H մագնիսական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։ Բևեռացվելիության թենզորԱնիզոտրոպ բյուրեղներում էլեկտրական (մագնիսական) բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրիկ (մագնիսական) ընկալունակության թենզորով, հետևաբար մագնիսականության վեկտորը և էլեկտրական (մագնիսական) դաշտի լարվածության վեկտորը ընդունում են հետևյալ արժեքները Էներգիայի պահպանման օրենքից կարելի է դուրս բերել, որ և թենզորները սիմետրիկ են։ Իզոտրոպ բյուրեղներում թենզորի ոչանկյունագծային բաղադրիչները հավասար են զրոյի, իսկ բոլոր անկյունագծայինները իրար հավասար են։ Ծանոթագրություններ
Գրականություն
|