Գարի Վինիկ
Գարի Սքոթ Վինիկ (անգլ.՝ Gary Scott Winick, մարտի 31, 1961[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - փետրվարի 27, 2011[4][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժող։ Առավել հայտնի է «Լովելաս» (2002), «13-ից 30» (2004) և «Հարսնացուների պատերազմ» (2009) ֆիլմերի վրա աշխատանքով։ ԿենսագրությունԳարի Վինիկը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում[5]։ Սովորել է Columbia Grammar & Preparatory School միջնակարգ դպրոցում, որը ավարտել է 1979 թվականին՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև ընդունվել է Բոստոնի Թաֆթս համալսարանը, որը ավարտել է 1984 թվականին[6]։ Այնտեղ սովորելիս որոշել է դառնալ ռեժիսոր։ Բայց մինչ ֆիլմի նկարահանումները սկսելը, յոթ տարի աշխատել է Նյու Յորքի համալսարանի «Արվեստի դպրոցում»։ 1989 թվականին առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր՝ նկարահանվելով «Պարետային ժամ» թրիլլերում։ 1991 թվականին դրան հաջորդել է երկրորդը՝ «Անձրևից առաջացած» ֆիլմը, Բրիջիտ Ֆոնդայի հետ միասին։ 1995 թվականին «Կոդ Տիկ» ֆիլմի համար Բեռլինի կինոփառատոնում ստացել է «Բյուրեղյա արջ» մրցանակ[7]։ 1999 թվականին Ջոնոս Սլոսոմի և IFC Production-ի հետ միասին Վինիկը հիմնադրել է իր «Independent Digital Entertainment» ընկերությունը[8]։ Դրանից հետո նա դարձել է մի քանի այնպիսի հաջողված ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են «Չելսիի պատերը», «Լովելաս», «Նոյեմբեր» և ուրիշներ։ Գարի Վինիկը նաև «13-ից 30» (2004), «Շառլոտայի սարդոստայնը» (2006), «Հարսնացուների պատերազմ» (2009) և «Նամակներ Ջուլիետին» (2010) ֆիլմերի ռեժիսորն է։ Մահ2011 թվականի փետրվարի 27-ին Գարի Վինիկը մահացել է թոքաբորբից Մանհեթենի[5] հիվանդանոցներից մեկում՝ ուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո՝ իր հիսունամյակից մեկ ամիս առաջ[9]։ ՖիլմագրությունՌեժիսոր
Պրոդյուսեր
Մրցանակներ և անվանակարգեր
Անկախ ոգի մրցանակ
Սանդենս
Ծանոթագրություններ
|