Գեթի կենտրոն
Գեթի կենտրոն (անգլ.՝ Getty Center), թանգարանային համալիր Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում (ԱՄՆ)։ Ստեղծվել է Փոլ Գեթիի ֆոնդի կողմից։ Բացի Փոլ Գեթիի թանգարանից` կենտրոնը ներառում է Գեթի հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Գեթի ֆոնդը (անգլ.՝ Getty Foundation) և Գեթի Թրասթը (անգլ.՝ J. Paul Getty Trust): Կենտրոնը այցելուների համար բացվել է 1997 թվականի դեկտեմբերի 16-ին[5]։ Կառուցված է բարձունքի վրա, որի ստորոտին միացած է ֆունիկուլյորով։ Հայտնի է շենքերի ճարտարապետությամբ, քանդակազարդ այգիներով և ներքևում փռված Լոս Անջելեսի վրա բացվող տեսարանով։ Գեթի կենտրոնը նախագծել է Ռիչարդ Մեյերը։ Նախագծում ներդրված են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ` կապված երկրաշարժի և հրդեհի հետ։ Պատմություն1954 թվականին Փոլ Գեթին Լոս Անջելեսի Պասիֆիկ Փելիսեյդում բացում է գեղարվեստի թանգարան։ 1974 թվականին տարածքը մեծացնելու նպատակով կառուցվում է շինություն` իտալական ոճով։ Երբ հավաքածուի համալրման արդյունքում տարածքները կրկին չեն բավարարում, Գեթի Թրասթը Սանտա Մոնիկայի լեռներում ձեռք է բերում 250 հա տարածք, որից 10 հեկտարը հատկացնում է շինարարությանը, մնացած տարածքը պահպանվում է նախնական տեսքով[6]։ 1984 թվականին կենտրոնի կառուցման համար հրավիրվում է ճարտարապետ Ռիչարդ Մեյերը[5][6][7][8][9]։ Շինարարությունն ընթանում է ընդհատումներով` նախատեսված ժամկետից 11 տարի անց միայն ավարտին հասնելով. շինարարության ավարտը ծրագրվել էր 1988 թվականին, սակայն տեղի ունեցավ 1997 թվականին։ Որոշ գնահատականներով շինարարության արժեքը նախնական 350 միլիոն դոլարից հասավ 1.3 միլիարդ դոլարի[8] до $1,3 млрд.[10]: Նոր թանգարանի բացումից հետո Պասիֆիկ Փելիսեյդի հին համալիրը փակվեց վերանորոգման աշխատանքների կապակցությամբ` վերաբացվելով միայն 2006 թվականին[11]։ ՃարտարապետությունՄեյերը ճարտարապետական համալիրի կառուցման համար օգտագործել է բնական երկու բարձունքները, որոնք ձգվում է 22.5° անկյան տակ։ Դրանցից մեկին զուգահեռ կառուցվել են թանգարանային, իսկ մյուսին զուգահեռ` վարչական շենքերը` ձևավորելով արտահայտիչ գծեր։ Այդ գծերի երկայնքով փռված շենքերը ուղղագիծ ձգվում են հյուսիսից հարավ[12][13]։ Գեթի կենտրոնի շենքերը կառուցված են բետոնից և մետաղից` երեսպատվելով տրավերտինով և ալյումինով։ Տարածքում կան մի քանի շատրվաններ[14]։ Սկզբնական նախագծին հակառակ` շատրվանների շրջակայքում տեղադրված են նստարաններ, կա ցանկապատ, որը թույլ չի տալիս այցելուներին մտնել ջուրը։ Լրացուցիչ փոփոխություններ են եղել մաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց մուտքը կենտրոն հեշտացնելու համար։ Տարածքի հյուսիսային մասն ավարտվում է խոտածածկ շրջանաձև հրապարակով, որ նախատեսված է ուղղաթիռների վայրէջքի համար։ Հարավային ծայրամասին կա կակտուսներով և սուկուլենտներով այգի։ Տարածքում կան ճանապարհներ, որոնք տանում են բեռնատար տերմինալների և ծառայողական ավտոտնակների մոտ։ Բլրի լանջերը պատված են կաղնիներով։ Կենտրոնն ունի ստորգետնյա յոթհարկանի ավտոկայանատեղի այցելուների համար` նախատեսված 1.200 մեքենաների համար։ Ավտոտնակի տանիքին կա քանդակների այգի[15]։ Ավտոմատ ֆունիկուլյորի երեք խցիկները այցելուներին ավտոտնակներից հասցնում են բլրի գագաթ։ ԹանգարանՓոլ Գեթիի թանգարանը ԱՄՆ-ի ամենամեծ այցելություններ ունեցող թանգարաններից մեկն է` տարեկան 1.3 միլիոն մարդ ցուցանիշով[16]։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են 20-րդ դարի եվրոպացի նկարիչների գործեր, քանդակներ, ձեռագրեր, 19-րդ և 20-րդ դարերի եվրոպական և ամերիկյան լուսանկարիչների գործեր[17]։ Կենտրոնական այգիԿենտրոնական այգին նախագծել է նկարիչ Ռոբերտ Իրվայնը[18]։ Իրվանն ինքը այն անվանում էր «քանդակ` այգու տեսքով»[19]։ Այգում գլխավոր դեր է հատկացված ջրին. շատրվանների ջուրը այգի է մտնում հյուսիսային կողմում ձևավորած այրերից թափվող ջրվեժի տեսքով։ Այնուհետև ջրի հոսանքը թեք լանջերով իջնում է լեռնավարդերով շրջապատված ավազան։ Առվակի հունը ձևավորված է տարբեր չափերի քարերով, ինչի շնորհիվ փոխվում է հոսող ջրի ձայնը։ Ջուրը բաժանվում է երեք մասերի և մի քանի կամրջակներով հասնում շրջանաձև ավազանին[18]։ 2007 թվականին արևմտյան մասում ձևավորվել է քանդակազարդ այգի, որը գտնվում է Գեթի հետազոտական ինստիտուտի ուսումնական թևի դիմաց[15][20]։ Գեթի հետազոտական ինստիտուտԳեթի հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute) ստեղծվել է իրառական արվեստի ուսումնասիրության համար։ Այնտեղ գտնվում են Արվեստի նմուշների պահպանման Գեթի ինստիտուտը (անգլ.՝ Getty Research Institute), Գեթի ֆոնդը (անգլ.՝ Getty Foundation) և Գեթի Թրասթը (անգլ.՝ J. Paul Getty Trust): Որպես կանոն, այցելուների մուտքը տվյալ հաստատություններ արգելված է` բացառությամբ կոնֆերանս սրահի, որտեղ կազմակերպվում են հասարակական միջոցառումներ[14]։ Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
|