Share to:

 

Գեղեցկուհին և հրեշը (հեռուստասերիալ)

Գեղեցկուհին և հրեշը
Изображение логотипа
Ժանրպարանորմալ հեռուստատեսային ծրագիր, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և ոստիկանական հեռուստատեսային դրամա
ԹեմաՆյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԳեղեցկուհին և հրեշը
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Քրիստին Քրոյկ, Ջեյ Ռայան, Մաքս Բրաուն, Օսթին Բեսիս, Nina Lisandrello?, Բրայան Ջի Ուայթ, Սենդհիլ Ռամամուրթի և Նիքոլ Անդերսոն
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Տորոնտո
Նկարահանման վայրՏորոնտո և Նյու Յորք
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ70
Էկրաններին էհոկտեմբերի 11, 2012-ից սեպտեմբերի 15, 2016[1]
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունՍիԲիԷս հեռուստաստուդիա
ԴիստրիբյուտորCBS Television Distribution

Գեղեցկուհին և հրեշը (անգլ.՝ Beauty and the Beast), ամերիկյան դրամատիկական սերիալ՝ հիմնված 1980-ականների համանուն սերիալի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Քրիստին Քրոյկը և Ջեյ Ռայանը։ Սերիալի պերմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2012 թվականի հոկտեմբերի 11 - ին։

Չնայած ցածր վարկանիշների, դեռ երրորդ եթերաշրջանը չմեկնարկած 2015 թվականի փետրվարի 13-ին այն երկարաձգվեց մինչև չորրորդ եթերաշրջան։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին չորս եթերաշրջաններից հետո սերիալը փակվեց։

Սյուժե

Երբ Քեթրին Չենդլերը պատանի էր, իր մոր և իր վրա գողեր հարձակվեցին։ Քեթրինի մայրը մահացավ, իսկ նրան փրկեց մի տարօրինակ արարած՝ միաժամանակ նման մարդու և գայլի։ Ոչ ոք չէր հավատում այդ պատմությանը, բայց Քեթրինը հստակ գիտի թե ինչ է տեսել…

Անցնում է ժամանակ և Քեթրինը դառնում է ոստիկանների հաջողված դետեկտիվ։ Հերթական սպանության հետաքննության արդյունքում, Քեթրինը գտնում է հանցանշան, որը նրան տանում է դոկտոր Վինսենթ Քեյլլերի վրա, ում գնդակահարել են Աֆղանստանում ծառայելու ժամանակ։ Պարզվում է, որ Վինսենթը իրականում ողձ է և այդ նա է փրկել Քեթրինին գողերից։ Նա 10 տարի ապրել է հասարակությունից դուրս, քանի որ սարսափելի գաղտնիք ունի։ Բանակի հավաքագրման ժամանակ սթերոիդի միջոցով նա գենետիկապես փոխվել է և հիմա բարկացած ժամանակ վերածվում է մարդագայլի, որը չի կարողանում ղեկավարել իր հսկա ուժը և սրված զգացմունքները։ Աֆղանստանի միակ բուժված «գերզինվոր» Վինսենթը փորձում է հակաթույն գտնել, բայց ապարդյուն։ Քեթրինը դառնում է Վինսենթի ընկերը և խոստանում պահել նրա գաղտնիքը, որից հետո Վինսենթը օգնում է հետաքննությունների ժամանակ։ Աստիճանաբար նրանք կապվում են միմյանց և նրանց ընկերությունը վերաճում է ավելի մեծ բանի…

Դերասանական կազմ

Դերասան Դեր Եթերաշրջան
Քրիստին Քրոյկ Քեթրին (Քեթ) Չենդլեր բոլոր 4-ում
Ջեյ Ռայան Վինսենթ Քեյլլեր բոլոր 4-ում
Մաքս Բրաուն Էվան Մարկս 1-ին եթերաշրջան
Օսթին Բեսիս Ջեյ Թի Ֆորբս բոլոր 4-ում
Նինա Լիզանդրելլո Թես Վարգաս բոլոր 4-ում
Ուայթ Բրայան Ջեյ Ջո Բիշոլ 1-ին եթերաշրջան
Սենդհիլ Ռամամուրթի Գեբրիել (Գեյբ) Լոուեն 1-ին և 2-րդ եթերաշրջաններ
Էմբեր Սկայ Նոյես Թորի Վինձոր 2-րդ եթերաշրջան
Նիքոլ Անդերսոն Հիզեր Չենդլեր բոլոր 4-ում
Մայքլ Ռոարկ Կայլ Ջոնսոն 4-րդ եթերաշրջան

Մշակում և արտադրություն

2011 թվականի սեպտեմբերի սկզբին The CW հեռուստաալիքը հայտարարեց, որ սկսել է Լինդա Հեմիլթոնի 1980-ականների համանուն սերիալի ընթացիկի մշակումը[2]։ 2012 թվականի հունվարի 18-ին հեռուստաալիքը պատվիրել է օդային սերիայի նկարահանումներ, որոնք ընկած էին այդ նույն տարվա մարտ-ապրիլ ամիսներին[3]։ Փետրվարի 16-ին հայտարարվեց, որ Քրիստին Քրոյկը խաղալու է գլխավոր դեր սերիալում[4]։ 2012 թվականի մայիսի 11 - ին The CW-ը հաստատեց առաջին եթերաշրջանի նկարահանումները[5][6]։ 2012 թվականի նոյեմբերի 9 - ին հեռուստաալիքը սերիալը երկարաձգեց մինչև ամբողջական եթերաշրջան, որը բաղկացած է 22 սերիայից[7]։ 2014 թվականի մայիսի 8 - ին հեռուստասերիալը երկարաձգվեց մինչև երրորդ եթերաշրջան 13 սերիայից[8]։

Եթերաշրջաններ

Եթերաշրջան Սերիաների քանակը Եթերաշրջանի բացումը Եթերաշրջանի ավարտը
1 22 2012 թվականի հոկտեմբերի 11 2013 թվականի մայիսի 16
2 22 2013 թվականի հոկտեմբերի 7 2014 թվականի հուլիսի 7
3 13 2015 թվականի հունիսի 11 2015 թվականի սեպտեմբերի 10
4 13 2016 թվականի հունիսի 2 2016 թվականի օգոստոսի 25

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Beauty_&_the_Beast_(2012_TV_series)
  2. http://deadline.com/2011/09/cw-to-reboot-1980s-series-beauty-and-the-beast-171972/
  3. http://deadline.com/2012/01/the-cw-gives-pilot-orders-to-arrow-the-carrie-diaries-beauty-and-the-beast-216640/
  4. http://www.ew.com/article/2012/02/16/kristin-kreuk-beauty-and-the-beast-pilot
  5. http://deadline.com/2012/05/cw-picks-up-carrie-diaries-arrow-cult-beauty-and-the-beast-first-cut-to-series-270667/
  6. http://www.ew.com/article/2012/05/11/arrow-fall-carrie
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. http://www.ew.com/article/2014/05/08/beauty-beast-the-flash
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհին և հրեշը (հեռուստասերիալ)» հոդվածին։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya