Գերնսի
Գերնսի (անգլ.՝ Bailiwick of Guernsey [ˈɡɜrnzi], ֆր.՝ bailliage de Guernesey [baˈjaʒ də ɡɛʁnəˈzɛ], նորմանդ. Guernési), պաշտոնապես «Գերնսի շրջան», Բրիտանական թագից կախյալ տարածք Նորմանդիայի ափի մոտ Անգլիական նեղուցում։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 65 345 մարդ, իսկ 2014 թվականի դրությամբ՝ 65 849 մարդ։ Մայրաքաղաքը Սենտ Փիթեր Պորտ քաղաքն է։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը։ Գերնսին Բրիտանական թագի կախյալ տարածք է, սակայն չի համարվում Մեծ Բրիտանիայի մաս։ Գերնսիի թագավորական տիրապետության կազմի մեջ բացի համանուն կղզուց մտնում են Օլդերնի, Սարկ, Հերմ, Ջետու, Բրեկու, Լիհու, Բերու, Կասկետս, Օրտակ, Կրևիշոն, Ումե կղզիները և բազմաթիվ մանր անմարդաբնակ կղզյակներ և ժայռեր։ Գերնսին չի մտնում Եվրամիության մեջ, սակայն համարվում է Եվրամիության մաքսային տարածքի մասը[1]։ Գերնսին ունի իր սեփական դոմենը՝ .gg: Պատմություն933 թվականին Նորմանդյան կղզիները դարձել են Նորմանդական դքսության մի մասը։ 1066 թվականին Նորմանդիայի դուքսը դարձել է անգլիական թագավոր Վիլհելմ I-ը։ 138 տարի անց Ջոն Լեքլենդը կորցրել է Նորմանդական դքսության մեծ մասը, սակայն Գերնսին և այլ Նորմանդյան կղզիները մնացել են անգլիական ղեկավարության տակ։ Այդ ժամանակ կղզին զարգացրել է ղեկավարման իր սեփական համակարգը և խորհրդարանի ինստիտուտները, իսկ այսօր այն ինքնուրույն ղեկավարում ունեցող տարածք է։ ՏնտեսությունԳերնսիում զարգացած է բուսաբուծությունը (այգեգործություն, ջերմոցային ծաղկաբուծություն, խաղողագործություն, կարտոֆիլ, լոլիկ, ծաղկակաղամբ), անասնաբուծություն (խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարաբուծություն)։ Տարածված է ձկնորսությունը (տափակաձուկ, թյունիկ) և ոստրեների բազմացումը։ Բնակիչներին մեծ եկամուտ է բերում «օֆշորային գոտու» կարգավիճակը։ 1960-ական թվականներին այստեղ գրանցվում են օֆշորային ընկերություններ։ Զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Կղզին տպագրում է սեփական թղթադրամ՝ գերնսիական ֆունտ։ Պետական կառավարումՊետության գլուխն է հանդիսանում բրիտանական միապետը, կառավարության ղեկավարը կարգադրիչն է, որը նշանակվում է միապետի կողմից։ Միապետը նաև նշանակում է նահանգապետին։ Դատական իշխանությունն իրականացնում է Թագավորական դատարանը։ ԱշխարհագրությունԳերնսին Նորմանդյան կղզիների թվում երկրորդ խոշոր քաղաքն է (մակերեսը՝ 63 կմ²)։ Գերնսիի կազմի մեջ մտնում են այլ մանր կղզյակներ։ Ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 78 կմ²։ ԿլիմաԳերնսիի կլիմային բնորոշ են մեղմ ձմեռները և տաք, արևոտ ամառները։ Ամենատաք ամիսները հուլիսը և օգոստոսն են, երբ ջերմաստիճանը կազմում է մոտ 20 ˚C (68 °F), որոշ օրերին գերազանցում 24 ˚C-ը (75 °F)։ Ամենացուրտ ամիսը փետրվարն է, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 6 ˚C (42.8 °F)[2]:
ԼեզուներԳերնսիում օգտագործվում է անգլերենը, ֆրանսերենը և գերնսիական բարբառը։ Տեսարժան վայրեր1993 թվականին մեկնարկել է կղզու ռազմա-պատմական արժեքները պահպանելուն ուղղված ծրագիրը։ Գերնսիի ափերին կարելի է տեսնել բազմաթիվ դղյակներ, բերդեր, ամրոցներ և դիտակետեր, որոնք պայմանավորված են կղզու հարուստ ռազմական անցյալով, քանի որ դրան նպաստում էր աշխարհագրական դիրքը։ Պատկերասրահ
Ծանոթագրություններ
|