ԳլիկոզիդներԳլիկոզիդներ, բուսական, հազվադեպ կենդանական ծագում ունեցող օրգանական միացություններ։ Շատ բույսեր կուտակում են քիմիական միացությունները ոչ ակտիվ գլիկոզիդների ձևով։ Հետագայում ֆերմենտային հիդրոլիզի միջոցով[1] այս միացությունների գլյուկոզային հատվածը ճեղքվում է. միացությունները դառնում են հասանելի օգտագործման համար։ Գլիկոզիդներում ածխաջրերի (գլիկոն) և ոչ շաքարատիպ (ագլիկոն) մնացորդները միմյանց հետ միացած են թթվածնի, ազոտի կամ ծծմբի ատոմներով։ Գլիկոնի կամ նրա օքսիդային օղակի մեծությունից կախված գլիկոզիդները լինում են գլյուկոզիդներ, ֆրուկտոզիդներ, մալտոզիդներ, ֆուրանոզիդներ, պիրանոզիդներ և այլն։ Ագլիկոն կարող են լինել սպիրտների, ֆենոլների, ցիանիդրինների, ստերոիդների կամ ծծումբ պարունակող միացությունների մնացորդներ։ Գլիկոզիդների ջրում և սպիրտներում լավ լուծվող, սովորաբար չեզոք, դառը համով, բյուրեղային նյութեր են։ Հեշտությամբ ենթարկվում են էնզիմատիկ և թթվային հիդրոլիզի՝ առաջացնելով ածխաջուր և ագփկոն։ Գլիկոզիդները կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնցից ստրոֆանաինը, ցիմարինը, սինիգրինը և այլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ։ Հայաստանի բուսականությունը հարուստ է գլիկոզիդներ պարունակող բույսերով։ Առաջին գլիկոզիդը՝ ամիգդալինը, նկարագրել են ֆրանսիացի քիմիկոս Պիեռ Ժան Ռոբիկը և Անտուան Բուտրոն-Շարլարը 1830 թվականին[2]։ Ծանոթագրություններ
|