Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա
Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա (ռուս.՝ Российская академия музыки имени Гнесиных), ֆեդերալ պետական երաժշտա-մանկավարժական բարձրագույն կրթական հաստատություն Մոսկվայում, գտնվում է Պովարսկայա փողոցի 30-36 հասցեում։ Մոսկվայի կոնսերվատորիայի հետ միասին ակադեմիան համարվում է երաժշտարվեստի բնագավառում Ռուսաստանի ուսումնա-մեթոդական միավորման երկու հենակետային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Երկրի և աշխարհի առաջատար երաժշտական բուհերից մեկն է։ Ակադեմիան համարվում է միակ բուհը Ռուսաստանում, որտեղ ներկայացված են և ուսումնասիրվում են բոլոր մասնագիտությունների և տարբեր երաժշտական մասնագիտացման ուղղությունները։ Պատմություն1895 թվականի փետրվարի 15-ից սկիզբ է առնում Գնեսինների անվան երաժշտական ուսումնական հաստատությունների պատմությունը։ Տարեթիվը կապվում է երեք Գնեսին քույրերի` Եվգենիայի, Մարիայի և Ելենայի կողմից բացված երաժշտական դպրոց առաջին աշակերտուհու հաճախելու հետ։ Այդ ժամանակվանից սկսած, այդ օրը Գնեսինների կողմից նշվում է որպես ավանդական տոն։ Ժամանակակից շինության կառուցումը սկսվել է 1937 թվականին Ա. Վ. Տիշինի և Ե. Ս. Գոգոլևի նախագծով[2], որն ընդհատվել է պատերազմի տարիներին և վերսկսվել 1943 թվականին։ Ակադեմիայի հիմնական մասը կառուցվել է 1946 թվականին՝ դառնալով Մոսկվայում հատուկ բուհի համար կառուցված առաջին շենքը[3]։ 1944 թվականի մարտին դեռ նոր շենք չտեղափոխված, կառավարության կողմից որոշում է ընդունվում մայրաքաղաքում երկրորդ բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության` Գնեսինների անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի կազմավորման մասին։ 1946 թվականին բացվում է նոր շենքը, որի առաջին հարկում տեղավորվում է տասնամյա դպրոցը, երկրորդում` ուսումնարանը, իսկ երրորդ և չորրորդ հարկերում` ինստիտուտը։ Գնեսինյան յոթնամյա դպրոցը մնում է հին շենքում։ Հետագայում ինստիտուտը զբաղեցնում է ամբողջ շենքը, իսկ Գնեսինների անվան ուսումնական հաստատությունը ստանում է առանձին շենք։ 1950 թվականին Ակադեմիայի ուսումնական մասնաշենքը ընդլայնվում է, իսկ 1958 թվականին նրան կից կառուցվում է համերգային դահլիճը։ 1963 թվականին կինովարձույթում հայտնվում է «Համեցեք վաղը» ֆիլմը (ռեժիսոր` Եվգենիա Տաշկովա, երաժշտությունը` Անդրեյ Էշպայ), որի սյուժեում ֆիլմի հերոսուհի Ֆրոսյա Բուրլակովան (Եկատերինա Սավինովա) ընդունվում է Գնեսինների անվան ինստիտուտ։ 2011 թվականին ՌԴ Մշակույթի նախարար Ալեքսանդրա Ավդեևայի հրամանով Գնեսինների անվան պետական և երաժշտական քոլեջը վերակազմավորվեց և ընդգրկվեց Ակադեմիայի կազմի մեջ որպես առանձին կառուցվածքային ստորաբաժանում` «Գնեսինների անվան քոլեջ»։ 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Ակադեմիան հավատարմագրվում է որպես Ռուսկրթ հսկողության փորձագիտական կազմակերպություն` դառնալով առաջին գեղարվեստի բուհը, որը կրթության բնագավառում օժտված է փորձագիտական իրավասություններով[4]։ Կրթության բնագավառում հսկողության Դաշնային ծառայության կողմից տրված վկայականում նշված է, որ Ակադեմիան կարող է ընդգրկվել որպես կրթության որակի նկատմամբ պետական փորձագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն։ 2016 թվականից Ակադեմիան դասվում է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների հատուկ արժեքավոր մշակութային ժառանգության օբյեկտների շարքին (ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 2016 թվականի ապրիլի 11-ի №175 հրամանագրով)[5][6]։ 2016 թվականի հոկտեմբերին Գնեսինների անվան Ակադեմիայի ուսանողների խումբը մասնակցել է «Educational Bridge Project» միջազգային մշակութային նախագծին (Բոստոն, ԱՄՆ), այցելելով Բերկլիում, Բոստոնի համալսարանում և Հարվարդում կազմակերպվող պարապմունքներին[7][8]։ ՃարտարապետությունՇինության ձախ մասի շքամուտքը երիզված է երկու զույգ կիսասյուներով և յուրահատուկ հորինվածքի խոյակներով։ Շինության աջ մասը ձևավորված է համանման սյուներով, որոնց միջև տեղադրված են ռուս կոմպոզիտորների հարթաքանդակային դիմանկարները։ Սյուների վրա տեղադրված է վերնահարկը։ Շինությունը ձևավորված է ավանդական օքրա սպիտակ երանգով և համարվում է ստալինյան կլասիցիզմի տիպիկ դրսևորում[2]։ ՍրահներՀամերգասրահՀամերգասրահը գտնվում է Մալիյ Ռժևսկի նրբանցքի №1 հասցեում։ Համերգասրահը ունի 432 նստատեղ։ Համերգասրահում առկա են 2 համերգային դաշնամուրներ, 6 դերասանական սենյակներ, ժամանակակից ձայնատեխնիկական և լուսավորության սարքավորումներ։ 2004 թվականին համերգասրահի մուտքի մոտ տեղադրվեց Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի հուշարձանը։ Ճարտարապետն է Ա. Բուրգանովը:. Փոքր համերգասրահԱկադեմիայի փոքր համերգասրահը գտնվում է հիմնական ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում։ Համերգասրահը ունի 100 նստատեղ և 2 դաշնամուր։ «Շուվալովների տան երաժշտական հյուրասենյակ»
Վ. Ն. Օխոտնիկով- Շուվալովների երկհարկանի տունը (Պովարսկայա փողոց 30/36) 1950-ական թվականներին ընդգրկվեց Գնեսինների անվան ինստիտուտի շինությունների համալիրի մեջ։ 20-րդ դարի վերջին իրականացված վերականգնման արդյունքում նկատելիորեն առանձնացավ շինության կենտրոնական մասը, իսկ № 30 և № 32 շենքերի միջև կառուցվեց անցում։ Շենքի ներսակողմում մասնակիորեն պահպանվել են 19-րդ դարի վերջի դեկորատիվ ձևավորումները` ծեփածո նախշազարդերը, որմնանկարները, լայն մարմարյա աստիճանները։ 1989 թվականին վերանորոգված «Շուվալովների տան» -ը բացվում են դասասենյակներ և Գնեսինների անվան Ինստիտուտի կամերային համերգային դահլիճը, «Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակը» 120 տեղով։ Դահլիճում կա 2 դաշնամուր և 2 արտիստական սենյակ։ Շինությունը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[9]։ 2011 թվականի մարտի 27-ին «Երգեհոնը XXI դարում» 6-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակում տեղի ունեցավ սլովենական ֆիրմայի երգեհոնի ցուցադրությունը (սլովեներեն` Škrabl), որն Ակադեմիայում մնաց մինչև 2013 թվականը[9]։ 2011-2012 թվականներին շինությունը կապիտալ վերանորոգվեց։ Երգեհոնային դահլիճԱկադեմիայի գլխավոր ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում «Հենրի Ջոնս» (անգլերեն` Henry Jones) անգլիական հոգևոր ռոմանտիկ երգեհոնի ցուցադրությունը իրականացվեց 1996 թվականի նոյեմբերի 25-ին[10]։ Նախկինում երգեհոնը գտնվում էր Լոնդոնի եկեղեցիներից մեկում, որի ռեստավրացիան իրականացրել է երգեհոնաշինության բնագավառի մասնագետ Վլադիսլավ Յանովիչ Իոդիսը, որը ներկայումս զբաղվում է դրա սպասարկմամբ և կարգաբերմամբ, ինչպես նաև կազմակերպում է «Երգեհոնի կառուցվածքի և շահագործման» դասընթացներ[11]։
Ել. Ֆ. Գնեսինի հիշատակի տուն-թանգարանԱկադեմիայի շինարարության ժամանակ նախապես պլանավորվել է կառուցել բնակարան, որտեղ ապրում էին Ելենա և Օլգա Գնեսին քույրերը։ Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի մահից հետո, որտեղ անցել էին նրա կյանքի վերջին 18 տարիները, 1969 թվականին կազմակերպվեց հիշատակի տուն-թանգարան[12], միակը Մոսկվայում, որ գտնվում էր բուհի ներսում։ Թանգարանում ամբողջությամբ պահպանվել է Գնեսինների բնակարանի միջավայրը, արխիվը և գրադարանը[13]։ Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի բնակարանը համարվում է մշակութային ժառանգության դրսևորման օբյեկտ[14]։ Ամեն տարի սեպտեմբերին թանգարանում անցկացվում է ակադեմիայի առաջին կուրսեցիների «ուսանողությանը նվիրված» միջոցառում։ Ֆակուլտետներ
Ստեղծագործական կոլեկտիվներ
Ռեկտորներ
Գրականություն
Տես նաև
Ծանոթագրություններ
Տեսանյութեր
Արտաքին հղումներ
|