Գորտնուկներ
Գորտնուկներ, մաշկի վիրուսային հիվանդություն։ Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից վնասված մաշկի միջով[1]։ Հիվանդությանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, քրտնոտությունը և այլն։ Լինում են սովորական տափակ, ներբանային։ Գորտնուկները սովորաբար անհետանում են մեկ ամսվա ընթացքում, բայց կարող են մնալ տարիներ և կրկնվել[2]։ ՏեսակԳորտնուկներին դասակարգում են կախված ձևից, վարակման վայրից, պատճառ հանդիսացող պապիլոմավիրուսներից[3][4]։ Սովորական գորտնուկներՍովորական գորտնուկներ պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)՝ 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով։ Որպես կանոն՝ լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին։ Տափակ գորտնուկներՏափակ գորտնուկներ (պատանեկան) հանգուցիկներ են (սովորաբար մի քանի հատ)՝ 0,5-3 մմ տրամագծով, հաճախ՝ կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով։ Հիմնականում լինում են դեմքին, ձեռքերի դրսային մակերևույթին, հազվադեպ՝ նախաբազուկներին։ Ներբանային գորտնուկներՆերբանային գորտնուկներն առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում։ Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։ ԲուժումԲուժումը նշանակում է բժիշկը։ Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ, չնայած որ համաձայն հետազոտությունների օրինակ սալիցիլաթթվով գորտնուկի մշակումն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն[5]։ Ծանոթագրություններ
|