Դարագյուղ (Ծալկայի շրջան)
Դարագյուղ (Դարաքով, Փարախեթի, վրացերեն՝ დარაქოვ), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 15 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Դարագյուղը սարահարթի կենտրոնումն է։ Խրամ գետի ձախ ափին է գտնվում։ Նախկինում այստեղ հայկական Սափարեխ գյուղն է եղել։ 1830թ․ամռանը Էզրումից գաղթած Թորոսյան Գալուստ, Մնացական և Մարկոս եղբայրները հիմնում են այս գյուղը։ Գյուղի անունը առաջացել է փոքրիկ ձորակների շնորհիվ, որոնք ձգվում են գյուղի հյուսիսային մասում։ Սկզբում գյուղի անունը ուղղակի Դերե է (ձոր) կոչվել, հետագայում թուրքական դերե բառին հայկական գյուղ բառն են ավելացրել և ստացել են Դարագյուղ (Ձորագյուղ)։ Էրզրումի վիլայեթում գյուղը կոչվել է Դարաչիչակ (Ծաղկաձոր)։ դարագյուղով անցնում են խճուղային ճանապարհները դեպի Ծինծղարո, Սանտա, Ջինիզ, Թաքքիլիս գյուղերը։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ծինծղարո գյուղին, հյուսիսում՝ Աշկալային, արևմուտքում՝ Ջինիսին, հարավում՝ Թաքքիլիսային։ Ծովի մակերևույթից բարձր է 1520 մետր։ Շրջկենտրոնից հեռու 14կմ, դեպի արևմուտք։ Գյուղից հարավ-արևելք հարթությունն է, որտեղ գերիշխում են սևահողերը։ Գործում է ոռոգման սիստեմա։ Գյուղի հյուսիս-արևելյան մասում ձգվում են Մարալի ձորը իրականում սրանք ոչ թե ձորեր են, այլ սելավից առաջացած քանդակ ձորակներ։ Գյուղի արևելյան և հաևավային մասում ծփում են Խրամի ջրամբարի ջրերը։ Խրամագեսի կառուցման կապակցությամբ, որի հետևանքով Ներքին Ծալկայի հարթությունը դարձավ ջրամբարի հատակ մի քանի գյուղեր տեղահանվեցին։ Տեղահանվեց նաև Դարագյողի մի մասը, որոնք 1934-35 թթ․ տեղափոխվեցին Ախալքալաքի շրջան և այնտեղ հիմնեցին նոր գյուղ՝ Զրես անունով, որը հետագայում վերանվանվեց Կիրովական։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։1885թ․ Դարագյուղում կար 64 տուն, 20-դարի սկզբին՝ 70 տուն – 500 մարդ, այժմ 240 տուն՝ 900 մարդ։ 20-դարի երկրորդ կեսին Ծալկայի հայերի մեջ մեծ հեղինակություն է վայելել Գաբրիել Պետրոսյանը։ Գյուղացիները նրան անվանել են Գաբրիել աղա։ Նա ժամանակի կարդացած մարդկանցից էր, ստանում էր մի շարք թերթեր և «Բազմավեպ» ամսագիրը։ պատմական հուշարձաններից է եկեղեցին, որը կառուցվել է 1308թ․։ 20-դարի երկրորդ կեսին 1859-1860 թվականներին գյուղացիները վերանորոգել են եկեղեցին։ 1930թ․ գյուղում կազմկերպվեց կոլեկտիվ տնտեսություն։ Ծալկայում գյուղացիները հայտնի են որպես ոսկերիչ, ներկարար, վարսավիր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, խանութ։(Հեղ Լ.Բադասյան) Բնակչություն և տնտեսությունՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 814 բնակիչ, հիմնականում հայեր[1]։ 2014 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 588 մարդ[2], ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղն ունի դպրոց, ակումբ և գրադարան։ ՊատմությունԳյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգից եկած հայերը` 1830 թվականին։ Ծանոթագրություններ
|