ԴեգեներացումԴեգեներացում (կենսաբանական կազմափոխություն) (լատին․՝ degenerare՝ այլասերվել), սերնդից սերունդ բուսական և կենդանական օրգանիզմների արժեքավոր հարմարվող կամ տնտեսական հատկությունների վատթարացում, ինչպես նաև էվոլյուցիայի ընթացքում որոշ օրգանների պարզեցում, ֆունկցիայի թուլացում կամ գրեթե լրիվ անհետացում (օրինակ՝ խռիկների անհետացումը ցամաքային կենդանիների մոտ կամ օրինակ՝ ժապավենաձև որդերը չունեն մարսողության օրգաններ)։ Մարմնի հյուսվածքների խոր կառուցվածքային փոփոխություններ են, որոնք սովորաբար ուղեկցվում են տվյալ հյուսվածքի համար օտար նյութերի առաջացմամբ, սոցիալ-մշակութայիև կամ կենսաբանական այլասերումն է մարդկային սերնդի շղթայում, որը բնութագրվում է ֆիզիոլոգիական և ձևաբանական շեղումներով, թուլամտությամբ, հոգեկան խանգարումներով։ Դեգեներացումի բոլոր տեսակներն առաջանում են սոցիալական և բնական անբարենպաստ պայմանների հետևանքով։
|