Դևիդ Նատտեր
Դևիդ Նատտեր (անգլ.՝ David Nutter; 1960[1][2][3][…], ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա հայտնի է նրանով, որ հեռուստատեսության համար նկարում է պիլոտային դրվագները։ 2015 թվականին նա ստացավ «Էմմի» պարգևը դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրայի համար։ Դա «Գահերի խաղ» հեռուստասերիալն էր, որը հեռարձակվում էր HBO ալիքի շրջանակներում[4]։ Անձնական տվյալներՆատտերը ծնվել է 1960 թվականին։ Սովորել է Մայամիի համալսարանում։ Նատտերը ամուսնացած է 1987 թվականի մայիսից, կնոջ անունը Բիրգիտ է[5]։ Նրանք ունեն երկու երեխաներ. Զոի Կ. Նատտերը և Բեն Նատտերը[6]։ ԿարիերաՆատերի մեծագույն առաջընթացը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա սկսեց նկարահանել «Գաղտնի փաստաթղթեր» սերիալի էպիզոդները։ Ավելի ուշ նա շարունակեց նկարահանել հեռուստասերիալների առաջին սերիաները և օգնում էր ստեղծել «Տիեզերք. հեռավոր անկյուններ», «Հազարամյակ», «Այլմոլորակայիններքի քաղաքը», «Խավար հրեշտակ», «Սմոլվիլի գաղտնիքները», «Առանց հեթքի», «Ջեք և Բոբբի», Գերբնական, «Տերմինատոր. Պայքար ապագայի համար», «Մենտալիստ» և «Անամոթները» հեռուստասերիալների առաջին սերիաները Նատտերը նկարահանել է «Գեղեցիկները» հեռուստասերիալի սերիաները HBO ալիքի համար, դրան միացած «Վերակենդանացումը», «Արքայազնի հարսնացուն» սերիաները և վերջին սերիան՝ «Վերջ»։ 2008 թվականին LG-ն օգտագործեց հեռուստասերիալների առաջին սերիաները ստեղծելու Նատտերի փորձը, որպեսզի ընկերությունը ավելի նոր գծի մեջ տեղափոխի, ավելի մեծ հաճախության շնորհիվ, դրա համար առաջին սերիայի համար նրանք տրիլլեր ժանրով հոլովակ ստեղծեցին[7]։ 2011 թվականին CBS ալիքի շրջանակներում Դևիդը Ռինա Միմունի «Բժիշկ» սերիալի համար նկարեց առաջին սերիան[8]։ 2012 թվականին Նատտերը նկարեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի վեցերորդ և յոթերորդ սերիաները։ 2013 թվականին նա նկարահանեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի 2 վերջին սերիաները, դրա հետ միասին «Ռեյնին Կաստամերեյից» սերիան, «Կարմիր հարսանիքը» հանրահայտ մասով[9]։ Նատտերը նաև The CW ալիքի համար նկարահանել է «Նետ» հեռուստասերիալի առաջին սերիան, որը հիմնված է «Կանաչ Նետի» կերպարի վրա, որտեղ գլխավոր դերում Սթիվեն Ամելլն է։ 2014 թվականին Դևիդը վերադարձավ HBO ալիքի «Գահերի խաղը» սերիալին, որպեսզի նկարահանի 5-րդ եթերաժրջանի իններորդ և տասերորդ սերիաները[10]։ Տասերորդ սերիայի համար նա ստացավ «Էմմի» մրցանակը որպօես դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրա։ Առաջին սերիաների ցանկԱռաջին 16 սերիաները, որոնք Նատտերը նկարահանել է սերիալներ են դարձել[8]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|