ԵրեքշաբթիԵրեքշաբթի՝ շաբաթվա երկրորդ օրը արևմտյան երկրների մեծամասնությունում և երրորդ օրը ըստ Հուդա-Քրիստոնեական օրացույցի։ ԾագումնաբանությունՀայերենով (Երեքշաբթի), վրացերենով (სამშაბათი — սամշաբաթի), բաշկիրերենով (шишәмбе - շիշամբե), տաջիկերենով (сешанбе-սեշամբե) և թաթարերեն (сишәмбе-սիշամբե) բառացի նշանակում է երեք օր շաբաթից։ Հին Հռոմում անվանումը նվիրված էր Մարսին (ֆր.՝ Mardi, իտալ.՝ Martedì), հյուսիսգերմանական ցեղերի մոտ իր պատիվ Տյուրի (նորվ.՝ Tysdag), ինչը անդրադարձել է հռոմեական և գերմանական լեզուների վրա։ Լատիներենով երեքշաբթին կոչում են dies Martis («Մարսի օր») և համարվում է հունարեն ἡμέρα Ἄρεως (Արեսի օր) թարգմանությունը։ Շաբաթվա յոթ օրերի ասոցացումը յոթ դասական մոլորակների հետ հավանաբար գալիս է հելլենական ժամանակաշրջանից[1]։ 1-ին և 3-րդ դարերին Հռոմեական կայսրությունում ութօրյա աշխատանքային շաբաթը փոխարինվեց յոթօրյային։ Անգլերենով երեքշաբթի բառը գալիս է հին անգլերեն Tiwesdæg բառից։ Այն գալիս է հին գերմաներենից, որը թարգմանվել է լատիներենից և Մարսի փոխարեն գրվել է գերմանական աստծու` Teiwaz (հին անգլերենով Tiw) անունը։ Այսպիսով երեքշաբթին բառացի նշանակում է «Տյուրի օր»[2]։ Հնդկաստանի դասական լեզուներում երեքշաբթի օրվան ասում են Անգարակա («այն ունի կարմիր գույն»)[3] և նվիրված է պատերազմի աստված Մանգալին և կարմիր մոլորակ Մարսին։ «Երեքշաբթի», ճապոներենում բառացի թարգմանվում է «կրակի օր» (火曜日): Ծանոթագրություններ
|