Զագորոդնայա փողոց (Յալթա)
Զագորոդնայա փողոց (ռուս.՝ Загородная улица), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Սկիզբ է առնում Սադովայա փողոցից և ավարտվում «Դարսան Պալաս» բնակելի թաղամասում։ Երկարությունը մոտ 400 մետր է։ ՆկարագրությունՅալթա քաղաքի Զագորոդնայա փողոցը սկսվում է Սադովայա փողոցից, հատում Լենինգրադյան փողոցը և ավարտվում «Դարսան Պալաս» բնակելի թաղամասում։ Փողոցում կա համարակալված 21 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 400 մետր է։ Զագորոդնայա փողոցի փոստային դասիչն է՝ 298600։ Զագորոդնայա փողոց, թիվ 3 հասցեով է գտնվում Յալթայի հայկական` Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Այն կառուցվել է 1909-1914 թվականներին (ավարտվել է 1917 թվականին) ճարտարապետ Գաբրիել Տեր-Մելիքյանի կողմից, նկարիչ Վարդգես Սուրենյանցի էսքիզներով։ Յալթա քաղաքի ճարտարապետական կոթողներից մեկն է, գտնվում է Դարսան բլրի լանջին։ Նախագիծն իրականացվել է նավթային մագնատ Պողոս Տեր-Ղուկասյանի միջոցներով։ Որպես նախատիպ է ընդունվել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին (Հայաստան, 618 թվական)։ Դիմային պատին կա գրառում. «Ի հիշատակ այս եկեղեցու բարերար Պողոս Տեր-Ղուկասյանի, որը կառուցեց այս եկեղեցին իր վաղաժամ հեռացած աղջկա հիշատակին 1909-1917 թվականներին»[2]։ Եկեղեցու բակում է գտնվում նկարիչ Վարդգես Սուրենյանցի գերեզմանը[3]։ Զագորոդնայա փողոցը քաղաքի քարտեզին հայտնվել է մոտավորապես 1910-ական թվականների սկզբին։ Անվանումը երբևէ չի փոխել։ Փողոցը վեր է բարձրանում ոչ մեծ հեղեղատով, որը երկու կողմից սեղմված է լանջերով։ Այստեղ գերիշխում են ցածրահարկ շինությունները։ 21-րդ դարի սկզբին փողոցի վերջնամասում կառուցվել են բարձրահարկ շենքեր[4]։ Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ |