Զուլֆիկար (տանկ)
Զուլֆիկար' (պարս.՝ ذوالفقار'), իրանական արտադրության հիմնական մարտական տանկ։ ԱրտադրությունԶուլֆիկար տանկը մշակել է ցամաքային զորքերի փոխհրամանատար բրիգադի գեներալ Միր-Յունես Մասումզադեն՝ հետախուզումների ացնկացման և զինված ուժերի համար։ Զուլֆիկար տանկի նախագիծը ստեղծվել է 1990-ական թվականներին։ Զուլֆիկար տանկի առաջին նախատիպերը ատեղծվել են 1993 թվականին։ Զուլֆիկար տանկերը սկսվել են շահագործվել իրանական բանակում 1997 թվականին։ Մարտավարատեխնիկական տվյալներԶուլֆիկար տանկը շահագործվում է անձնակազմի երեք, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Զուլֆիկար տանկի երկարությունը կազմում է 7 մ (փողով ~ 9.5 մ), լայնությունը՝ 3.6 մ, իսկ բարձրությունը՝ 2.5 մ։ Զուլֆիկար տանկի մարտական քաշը կազմում է 40 տ։ Զուլֆիկար տանկն ունի 125 մմ-անոց գնդացիր, որը կրակում է ճշտգրիտ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 12.7 մմ-անոց գնդացիր։ Զուլֆիկար տանկը սնուցվում է դիզելային շարժիչով՝ զարգացնելով 1000 ձիաուժ հզորություն։ Զուլֆիկար տանկի առավելագույն արագությունը կազմում է 60-70 կմ/ժ։ Զուլֆիկար տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Զուլֆիկար տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ ՊատկերասրահԱրտաքին հղումներ
|