Զրադաշտականությունը Հայաստանում
Զրադաշտականությունը կամ մոգ Զրադաշտի ուսմունքը Հայկական լեռնաշխարհում սկսվել է տարածվել Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության հաստատումից հետո՝ մ.թ.ա. 521 թվականին, երբ Աքեմենյան արքա Դարեհ Ա-ին հաջողվեց պատերազմում վերջնական հաղթանակ տանել Երվանդյան Հայաստանի արքաների նկատմամբ։ Մինչև Քրիստոնեության ընդունումը այն Հայքում ամենամեծ տարածումն ունեցող Կրոնն էր[1]։ Հայաստանում հիմնականում տարածված էր Զրադաշտականության Մազդայական ճյուղը, սակայն զգալի տարածում ուներ նաև Զրվանականությունը[2]։ ՊատմությունՔսերքսեսի Ա -ի կրոնական բարեփոխումներն ու ՀայաստանըԱքեմենյան Դարեհ Ա-ի որդի և հաջորդ Քսերքսես Ա արքան, ով հայտնի դարձավ Ահուրամազդայի պաշտամունքին նվիրված իր կրոնական բարեփոխումներով՝ իր գործունեությանը վերաբերվող բացառիկ արձանագրություններից մեկը թողել է նաև Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Վանի ժայռի հարավային կողմում՝ գետնից շուրջ 18 մ բարձրությամբ վրա, Քսերքսես Ա-ն թողել է եռալեզու՝ պասկերեն, բաբելոներեն և էլամերեն մի արձանագրություն, որտեղ անդրադառնում է իր և իր հոր՝ Դարեհ Ա-ի գործունեությանն ու դրա գովաբանությանը[3]։ Արձանագրությունը կարևոր վկայագիր է Հայաստանի մ.թ.ա. 6-5 -րդ դարերի պատմության վերաբերյալ. այն անուղղակիորեն կարող է վկայել Ահուրամազդայի Զրադաշտականության պաշտամունքին նվիրված կրոնական բարեփոխումների մասին։ Պատմական նշանակությունից բացի, այս արձանագրությունը նախամաշտոցյան Հայաստանում հայտնաբերված միակ եռալեզու արձանագրությունն է[4]։
Զրդաշատականությունից ՔրիստոնեությունՄ.թ. 301 թվականին Արշակունյաց Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո հայ-պարսկական հարաբերությունները նոր որակի սրություն են ստանում։ Եթե նախկինում դրանք հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի էին, ապա Արշակունյաց թագավորության անկումից հետո երկու ժողովուրդների միջև բաժանարար սահման է անցկացնում նաև դավանաբանական տարբերությունը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո քանդվել կամ որպես քրիստոնյա եկեղեցիներ էին վերագործարկվել զրադաշտական գրեթե բոլոր տաճարները։ Սասանյան Պարսկաստանի գերիշխանության օրոք Հազկերտ Բ արքան որոշեց այդ հանգամանքը պատճառ դարձնել հայերին ետ ի զրադաշտականություն կրոնափոխ անելու համար։ Զրադաշտականությունը միջին դարերումՔրիստոնեության ընդունումից և հեթանոսական տաճարների ավերումից հետո հայկական լեռնաշխարհի մի շարք հատվածներում դարեր շարունակ հայկական Զրադաշտականությունը շարունակվում էր պահպանվել։ Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ 9-րդ դարում։ Զրդաշատականությունն այսօրՀայկական զրադաշտական համայնքները գոյություն ունեցան մինչ 1920-ական թվականները[6] Արդեն 20-21-րդ դարերում հայ զրդաշատական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուխտերի և Ցեղակրոնության գաղափարախոսության շնորհիվ։ Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են արորդիները, Հայ արիական միաբանությունը և այլն։ Զրադաշտներ, որպես այդպիսին, հայ հասարակությունում պահպանվել են հատուկ կենտ օրինակներով։ Նրանք էլ հիմնականում չեն անդամակցում վերոնշյալ որևէ միավորման կամ միաբանության։ Զրադաշտականությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում որևէ կարգավիճակ չունի, չեն գործում որևէ կազմակերպություններ այդ կամ նմանատիպ անվանումների տակ։ Հայկական զրադաշտականության առանձնահատկություններըՀայկական զրադաշտականությունը խիստ սիկրեթիկ էր և իր մեջ էր նեռարում Հայկական դիցերի պատշում, որոնք Զրադաշտականության մեջ ստացան Յազատաների դեր։ Զրվանիստական մի մոգ, խոսելով Հայաստանում զրադաշտականության առանձնահատկությունների մասին, այսպես է արտահայտվել[7]՝
Տես նաևԾանոթագրություններ
|