Էդուարդ Ակոպով
Էդուարդ Տիգրանի Ակոպով (Հակոբով (Հակոբյան), հունիսի 24, 1945, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2022[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող[2]։ ԽՍՀՄ սցենարիստների միության (գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը։ ԿենսագրությունԷդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում։ 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում։ 1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974 թ.) կինոնկարի սցենարն էր։ Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977 թ.), «Թթենի» (1979 թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981 թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985 թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987 թ.), «Ընկերը» (1987 թ.) և այլն։ Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոներում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում։ Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում։ Նրա արձակը տպագրվում է նաև այժմ։ Մահացել է 2022 թվականի հունվարի 31-ին Լոս Անջելեսում[3]։ Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
|