Էլայջա Վուդ
Էլայջա Ջորդան Վուդ (անգլ.՝ Elijah Jordan Wood, հունվարի 28, 1981[1][2][3], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» (2001-2003 թվականներ) կինոեռագրությունում Ֆրոդո Բեգինսին մարմնավորած դերով։ ԿենսագրությունԷլայջա Վուդը ծնվել է Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում։ Եղել է Ուորրենա և Դեբբի Վուդերի երկրորդ երեխան։ Էլայջան ունի ավստրալիական, գերմանական, դանիական և անգլիական արմատներ։ Նա կաթոլիկ է։ Ունի մեկ եղբայր՝ Զակ Վուդը, ով վիդեոխաղերի պրոդյուսեր է (ծնված 1974 թվականին), և մեկ քույր՝ Հաննա Վուդը (ծնված 1984 թվականին), բանաստեղծուհի և դերասանուհի (նա երկրորդական դեր է ունեցել Էլայջիի մի քանի ֆիլմերում)։ Մանուկ հասակում Էլայջան իր հայրենի քաղաքում դաշնակահարուհի Մարլեն Լոֆտսգարդենի հետ անցկացրել է դաշնամուրի դասեր։ Նա եղել է շատ եռանդուն երեխա, որի համար էլ նրան հաճախ անվանում էին Spark Plug, նույն ինքը «Կապիկ», որովհետև Էլայջան սիրում էր մագլցելով ինչ-որ տեղ բարձրանալ կամ իջնել։ Երբ Էլայջան սկսում է նկարահանվել կինոյում, նրա ընտանիքն Այովայից տեղափոխվում է Լոս Անջելես։ 1996 թվականիին նրա ծնողներն ամուսնալուծվում են, և հայրը կրկին վերադառնում է Այովա։ Երկար ժամանակ դերասանն ապրել է Լոս Անջելեսում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։ Կարիերա1988-1998Մինչև 1988 թվականի նրա ընտանիքի Լոս Անջելես տեղափոխվելը, Վուդը եղել է մոդել։ Դրա համար էլ նա առաջինն է նկարահանվել Աբդուլ Պոլայի «Forever Your Girl» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորն էր Դևիդ Ֆինչերը։ Իր դերասանական կարիերան սկսել է տարրական դպրոցում, մասնակցելով «Երաժշտության ձայներ» մյուզիքլին։ Մյուս տարում նա խաղում է «Զարմանալի հրաշագործ Օզ քաղաքից» ներկայացման մեջ։ Առաջին քայլը կինոյում համարվում է «Ետ դեպի ապագա 2» (1989) էպիզոդում ստացած դերը։ Ռոջեր Էբերտն իր գրախոսության ժամանակ ասել է. «Հայտնվել է Էլայջա Վուդը, և ես հավատում եմ, որ նա իր տարիքի մեջ ամենատաղանդավոր դերասանն է Հոլիվուդի պատմության մեջ»։ Գիր Ռիչարդի «Ներքին հետաքննություն» (1990) ֆիլմում Վուդը ստանում է երկրորդական դեր, որն էլ ճանապարհ է հարթում նրա հետագա առաջնային դերերի համար։ Այդ դերերից մեկն էլ Վուդը մարմնավորել է «Դրախտ» (1991) ֆիլում, որտեղ նա խաղում էր տղայի դերում, ով ուզում էր ավորել Մելանյա Գրաֆիտի և Դոն Ջոնսոնի քանդված ընտանիքը։ Նա, իր կատարման համար, արժանանում է գովասանքի, մի քանի քննադատներ ասում էին, որ նա կինոֆիլմի լավագույն հերոսներից մեկն էր։ Դրանից հետո «Հավերժ երիտասարդ» ֆիլմում Վուդը խաղում է Մել Գիբսոնի և Ջեյմի Լի Կերտիսի, իսկ «Դեպի վեր ձգտող» ֆիլմում՝ Ռիչարդ Մազելոյի հետ (երկու ֆիլմերն ցուցադրվել են 1992 թվականին)։ 1993 թվականին Վուդը Մակոլեյ Կալկինի հետ նկարահանվում է «Լավ որդի» ֆիլմում, բայց այն հաջողություններ չի ունենում։ Հերոսի բնավորությունը դերասանի կատարմամբ. լավ մտքեր արտահայտող, հաճախ նաև շփոթված։ Վուդի մասնակցությամբ նույն թվականին նկարահանվում է «Ֆին Գեկլբերիի արկածներ» ֆիլմը, նրա այս կերպարը չափազանց տարբեր էր իր նախորդ դերերից, բայց «Պատերազմ» (1994) ֆիլմում նա վերադառնում է իր անցյալ կերպարների օրինակին։ 1994 թվականին Վուդը գլխավոր դեր է ստանում նաև «Նորթ» ֆիլմում։ Այս ֆիլմը հասարակության մեջ բացասական արձագանք ստացավ, և տոմսերը չվաճառվեցին։ Վուդի երկրորդ դերը «Ֆլիպեր» ֆիլմում էր։ Այն գրանցում է մեծ հաջողություններ։ Վուդը հիանալի էր կատարում մտածողի դերը։ 1998 թվականին էրաններին հայտնվում են «Բախում անդունդինն» և «Ֆակուլտետ» ֆիլմերը։ Այս ֆիլմերում Էլայջիի դերերը չեն ունեցել հուզական լիություն և կերպարների զարգացում, բայց կինոնկարներն ունեցել են մեծ հաջողություններ և իրենց տեղն են գտել դերասանի շարունակվող կարիերայում։ Այլ աշխատանքներՎուդը հնչյունավորել է Սպայրոյին, խաղային շարքի պլատֆորմների հերոսին։ Ջեկ Բլեկի, Ջենիֆեր Խեյլի, Վիլ Ուիտոնի, Պենդլատոն Ուորդի հետ միասին եղել է նաև դերասան-հնչյունավորող Broken Age խաղում (англ.) [[4]: 2006 թվականի սեպտեմբերի 19-ին Վուդը հայտարարեց, որ իր Simian Records ձայնագրման ստուդիան կնքել է իր առաջին պայմանագիրը։ 2007 թվականի փետրվարին Simian Records-ը հրատարակեց The Apples in Stereo խմբի նոր ալբոմը, որը կոչվեց New Magnetic Wonder: ՖիլմագրությունՖիլմեր
Տեսահոլովակներ
Հեռուստատեսություն
Հոնորարներ
Մրցանակներ և անվանակարգեր
Ծանոթագրություններ
Գրականություն
ՀարցազրույցԱրտաքին հղումներ
|