Էլդար Ռյազանով
Էլդար Ալեքսանդրովիչ Ռյազանով, (ռուս.՝ Эльдар Александрович Рязанов, նոյեմբերի 18, 1927[1][2][3][…], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 30, 2015[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակի (1977) և Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի (1979) դափնեկիր։ ԿենսագրությունԾնողներԷլդար Ռյազանովը ծնվել է Սամարայում (որտեղ ապրում էին մոր ծնողները) Թեհրանում առևտրական ներկայացչության աշխատակից Ալեքսանդր Ռյազանովի և Սոֆիա Շուստերմանի ընտանիքում[4]։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[5]։ 1930-ականների առաջին կեսին ծնողները բաժանվել են և մայրը ապագա կինոռեժիսորին յոթ տարեկանից դաստիարակաել է խորթ հոր՝ ճարտարագետ Լև Կոպի հետ[6]։ Հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է դուստր։ 1938 թվականին նրան ձերբակալել են և դատապարտել հինգ տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում։ Նա փախել է, և բռնվելուց հետո, ընդհանուր առմամբ աքսորում անցկացրել է 17 տարի։ Որդուն գտել է 1960-ական թվականներին, երբ Էլդարը արդեն ճանաչված ռեժիսոր էր[7]։ Էլդար Ռյազանովը մանկուց սիրել է գրականությունը, ցանկացել է գրող դառնալ, երազել է ճանապարհորդությունների մասին։ Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո, պատերազմի տարիներին դիմել է Օդեսայի ծովագնացության ուսումնարան, բայց պատասխան չի ստացել։ ՈւսումՆա ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Գրիգորի Կոզինցևի մոտ, ապա զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ վավերագրական ֆիլմերի Կենտրոնական ստուդիայում։ Իր առաջին՝ «Գարնանային ձայներ» ֆիլմը նկարահանել է 1955-ին, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Կառնավալային գիշեր»-ը։ Ռյազանովի լավագույն ֆիլմերից է «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը (1966)։ Մեծ ժողովրդականություն են վայելում նաև նրա հետևյալ ֆիլմերը՝ «Գուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»։ Մահացել է 89 տարեկանում՝ Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր[8]։ Առաջին աշխատանքները1950 թվականին Էլդար Ռյազանովը գերազանց ավարտում է համալսարանը։ Այնուհետև Ռյազանովը հինգ տարի աշխատում է փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Նա տարբեր կինոամսագրերի համար նյութեր է նկարահանում։ 1955 թվականին Ռյազանովը ընդունվում է «Մոսֆիլմում» որպես ռեժիսոր և նկարահանում « Ձայներ» խորհրդային առաջին լայնէկրան ֆիլմը։ Շուտով Էլդար Ռյազանովը սկսում է նկարահանել կատակերգություններ ինչպիսին են՝ «Անհասցե աղջիկը» (1957) լիրիկական կատակերգությունը,, «Հուսարական բալլադ»(1962) հերոսային կատակերգությունը, «Իտալացիների անհավանական արկածները»(1973) էքսցենտրիկ կատակերգությունը և այլն։ Ռյազանովի որոշ ֆիլմերի շնորհիվ հայտնի դարձան շատ խորհրդային դերասաններ։ Ռեժիսորական գլխավոր հաջողություններՌյազանովի հայտնի գորրծերից է «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966) Չնայած ֆիլմը ավտոմեքենա առևանգողի մասին է, բայց և տեսանելի են կենսական բախումներ, բնավորություններ, երկխոսություններ։ Նրա ամենաշատ դիտված ֆիլմերն են․ «Բախտի զիգզագը», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1973), «Ճակատագրի հեգնանքը» (1975) և այլն։ 21-րդ դար2002 թվականին Ռյազանովը դարձավ Ռուսական կինոարվեստի ակադեմիայի նախագահ 2005 թվականի հունվարի 23-ին բացվեց Էլդար Ռյազանովի կինոակումբը։ Ռյազանովի կինոակումբը դարձավ հայրենական կատակերգության կենտրոն։ Այն ունի երեք դահլիճ, որոնցից ամենամեծը նախատեսված է 500 հոգու համար, այնտեղ ցուցացադրվում են ֆիլմեր, անցկացվում են հանդիպումներ և համերգներ։ Էլդար Ռյազանովը դասավանդել է ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներ։ 1990 թվականին հիմնված Ռուսաստանի կինոռեժիսորների միության անդամ էր, իսկ 2010 Ռյազանովը դարձել է «КиноСоюз»-ի հիմնադիրներից մեկը։ Հիվանդություն և մահ2010 և 2011 թվականներին Ռյազանովը սրտի վիրահատություն է տարել՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով հիվանդանոցներում։ 2014 թվականին Ռյազանովի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյան շրջանարության սուր խանգառում, իսկ 2015 թվականին Ռյազանովը կաթված ստացավ։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին Ռյազանովը հոսպիտալացվեց՝ տեղափոխվելով վերակենդացման բաժին։ Տարեդարձը ռեժիսորը նշեց տանը՝ նոյեմբերի 18-ին, իսկ նույն ամսի 21-ին նորից հոսպիտալացվեց։ Ռյազանովը մահացել է սրտի անբավարարությունից նոյեմբերի 30-ի գիշերը՝ Մոսկվայում, 88 տարեկան հասակում։ Երկեր
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
|