ԷլեկտրակայանԷլեկտրակայան, արդյունաբերական ձեռնարկություն, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակները էլեկտրականի փոխակերպելու միջոցով։ Նայած փոխակերպվող էներգիայի տեսակին, էլեկտրակայանները լինում են՝
Ջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է փոխակերպվում տարբեր վառելանյութերի (քարածուխ, նավթ, գազ, տորֆ) ջերմային էներգիան, հիդրոէլեկտրակայանում՝ շրային հոսքի էներգիան, ատոմային էլեկտրակայանում՝ միջուկային էներգիան, հողմաէլեկտրակայանում՝ օդային հոսքի էներգիան, գազատուրբինային էլեկտրակայաններն ունեն գազատուրբինային շարժիչ, որի այրման խցում այրվում է վառելանյութ։ Ջերմաէլեկտրակենտրոնում կատարվում է էլեկտրաէներգիայի և ջերմության զուգակցված արտադրություն։ Ներկայումս Հայաստանում գործում են 1 ատոմային, 3 ջերմային, 188 ջրային, 4 հողմային, 20 արևային էլեկտրակայաններ, ինչպես նաև կենսազանգվածից էլեկտրաէներգիա արտադրող մեկ կայան[1]։ Ծանոթագրություններ
|