Էն Լուիզ Դուդեկ
Էն Լուիզ Դուդեկ (անգլ.՝ Anne Louise Dudek, մարտի 22, 1975[1], Բոստոն, ԱՄՆ[2], մարտի 22, 1975[1], Բոստոն, ԱՄՆ), լեհական ծագումով ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում Էմբեր Վոլակիսի դերի շնորհիվ։ Կարիերա1990-2001 թվականներին հանդես է եկել Բրոդվեյան բազմաթիվ ներկայացումներոոմ։ Բրոդվեյում հաջողության հասնելուց հետո սկսում է նկարահանվել հեռուստասերիալներում։ Նրան կարելի է հանդիպել «Հուսահատ տնտեսուհիներ» (1 եթերաշրջանում Բրենդիի դերում), «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (1 եթերաշրջանի 4 սերիայում Թեդ Նատալիի ընկերուհու դերում), «Ընկերներ» և շատ այլ հեռուստասերիալներում։ 2007 թվականին հաստատվում է Դուդեկի դերը «Հաուս» հեռուստասերիալում։ Նա տարել է Էմբեր Վոլակիսի դերը։ Նկարահանվել է «Գաղտնի օպերացիաներ» հեռուստասերիալում, որտեղ նա տարել է գլխավոր հերոսուհու քրոջ դերը։ 2012 թվականին հայտնվել է «Մենտալիստ» հեռուստասերիալում (5 եթերաշրջան 6 սերիա)։ Անձնական կյանքԷնը ամուսնացած է նկարիչ Մետյու Հելերի հետ։ Զույգի առաջնեկը տղա է՝ Ակիվա անունով (ծնվել է 2008 թվականի դեկտեմբեր 14-ին)։ Իսկ 2012 թվականի փետրվարին ծնվեց նրանց դուստրը՝ Սասկյան։ ԾանոթագրություններԱրտաքին հղումներ
|