Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան[1][2]։ ԿենսագրությունԾնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին[3] Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը Արմենիա հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։ Ստեղծագործական կյանքՆրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։ ՍկավառակագրությունԱլբոմներ
Համերգային ալբոմներ
Ֆիլմեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|