Թափառող նյարդ
Թափառող նյարդ, (պատմականորեն հայտնի որպես ստամոքսաթոքային նյարդ), գանգային նյարդերի 10-րդ զույգն է, որը կատարում է սրտի, թոքերի, մարսողական ուղու պարասիմպատիկ նյարդավորումը։ Թափառող նյարդերը հիշատակվում են եզակի թվով։ Այն մարդու մարմնի վեգետատիվ նյարդային համակարգի ամենաերկար նյարդն է։ Թափառող նյարդի վերջնամասը հայտնի է որպես սպինալ հավելյալ կորիզ[2]։ ԿառուցվածքԹափառող նյարդը դուրս է գալիս երկարավուն ուղեղից՝ օլիվայի և ուղեղիկային ստորին ոտիկի միջև։ Հետագայում ձգվում է դեպի լծային անցք, մտնում է ներքին քնային զարկերակի և ներքին լծային երակի միջև, որից հետո գնում է դեպի պարանոզ, կրծքավանդակ և որովայն։ Որովայնում այն նյարդավորում է ընդերային օրգանները և հասնում է հաստ աղուն։ Տարբեր օրգանների նյարդավորելուց բացի, թափառող նյարդը 80%-90%-ով կազմված է զգայական ճյուղերից, որոնք բերում են զգայական տեղեկատվություն մարդմնի օրգանների վիճակի մասին դեպի կենտրոնական նյարդային համակարգ[3]։ Աջ և ձախ թափառող նյարդերը դուրս են գալիս գանգի խոռոչից լծային անցքով՝ մտնելով ներքին և արտաքին քնային զարկերակների միջև, իսկ հետագայում անցնում է ընդհանուր քնային զարկերակից հետկողմնային դիրքով։ Ընդերային զգայական նեյրոնները տեղակայված են թափառող նյարդի ստորին կորիզում՝ երկկողմանի (հանգուցային գանգլիոն)։ Աջ թափառող նյարդը տալիս է սկիզբ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտույտ է կատարում աջ ենթաանրակային զարկերակի շուրջ և բարձրանում է դեպի պարանոց՝ շնչափողի և կերակրափողի միջև։ Աջ թափառող նյարդը հետագայում խաչվում է աջ ենթաանրակային զարկերակի առջևում, հետո տեղակայվում է վերին սիներակի հետևում, իջնում է աջ հիմնական բրոնխի հետևում և տալիս է ճյուղեր սրտային, թոքային և կերակրափողային հյուսակներին։ Այն ձևավորում է թափառող նյարդի հետին ցողունը կերակրափողի ստորին հատվածում և մտնում է ստոծանի՝ կերակրափողային անցքով։ Ձախ թափառող նյարդը մտնում է կրծքավանդակ ձախ ընդհանուր քնային զարկերակի և ձախ ենթաանրակային զարկերակի միջև, ինչից հետո իջնում է դեպի աորտայի աղեղ։ Այն տալիս է սկիզբ ձախ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտտվում է աորտայի աղեղի միջև զարկերակային կապանից ձախ և բարձրանում է շնչափողի և կերակրափողի միջև։ Ձախ թափառող նյարդը հետագայում սկիզբ է տալիս սրտային ճյուղերին, բաժանվում է թոքային հյուսակի, շարունակվում է դեպի կերակրափողային հյուսակ և մտնում է որովայն որպես թափառող նյարդի առաջային ցողուն։ Ճյուղեր
Թափառող նյարդը ընթանում է ընդհանուր քնային զարկերակին և ներքին լծային երակին զուգահեռ՝ քնային փակեղի ներսում։ ԿորիզներԹափառող նյարդը պարունակում է աքսոններ, որոնք սկիզբ են առնում երկարավուն ուղեղում եղած չորս կորիզներից՝
ԶարգացումԳործառույթԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|