Թուլամտություն
Թուլամտություն (լատին․՝ intellectus — հասկացողություն, ճանաչում) , հիվանդությունների խումբ, բնորոշվում է մտավոր գործունեության անվերադարձ կամ դժվար վերականգնվող իջեցմամբ, նախկինում ձեռք բերված գիտելիքների ու փորձի, ինչպես նաև նորը ձեռք բերելու ընդունակության կորստով։ Թուլամտության ժամանակ տուժում է իմացական գործունեությունը (ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն և խոսք)։ Բնորոշ է նաև հոգեկան ամբողջական գործունեության աղքատացումն ու անկումը։ Թուլամտությունը լինում է ձեռքբերովի և բնածին։ Ձեռքբերովի թուլամտությունՁեռքբերովի թուլամտությունը՝ դեմենցիան (լատին․՝ dementio), կախված է գլխուղեղի ախտահարման բնույթից, ինչպես նաև այդ ախտահարումն առաջացնող հիվանդությունից (լուծանքային, վնասվածքային, ծերունական, շիզոֆրենիկ, էպիլեպտիկ թուլամտություններ)։ Ձեռքբերովի թուլամտությունը կարող է լինել ընդհանուր և մասնակի։ Ընդհանուր ձեռքբերովի թուլամտությունԸնդհանուր (տոտալ) թուլամտությունը առաջանում է գլխուղեղի կեղևի տարածուն ախտահարումների դեպքում։ Արտահայտվում է ընկալման, հիշողության, ուշադրության, դատողության խանգարումներով։ Մասնակի ձեռքբերովի թուլամտությունՄասնակի (պարցիալ կամ լակունար) թուլամտությունը բնորոշվում է ինտելեկտուալ ավելի ցածր ֆունկցիաների (հիշողություն, ուշադրություն են) իջեցմամբ։ Կարող է հանդիպել ուղեղի աթերոսկլերոզի, սիֆիլիսի, ուռուցքի, քրոնիկական ալկոհոլամոլության դեպքում։ Բնածին թուլամտությունԲնածին թուլամտությունը՝ օլիգոֆրենիա (հուն․՝ oXVyog - պակաս, սակավ և ppev - խելք), բնորոշվում է հոգեկան ոլորտի տարբեր աստիճանի թերզարգացմամբ։ Առաջացման պատճառներն են՝ պտղի ներարգանդային վնասումը, ուղեղի ծննդաբերական տրավմաները, ծնողների մոտ սիֆիլիսի, ալկոհոլամոլության առկայությունը։ Տարբերում են բնածին թուլամտության 3 աստիճան՝
Բնածին թուլամտությունը բնորոշվում է բառապաշարի խիստ աղքատությամբ, խոսելու ունակության թերզարգացմամբ, հիշողության թուլությամբ, գիտելիքներ ձեռք բերելու դժվարությամբ և խիստ սահմանափակմամբ։ ԲուժումՀիմնական հիվանդության վերացում, ախտանշանային բուժում՝ «B» վիտամինային խումբ, գլուտամինաթթու, ամինալոն, բուժ-մանկավարժական միջոցառումներ։ Տես նաևԳրականություն
|