Թրոմբոֆիլիա
Թրոմբոֆիլիա (հիպերկոագուլյացիա կամ պրոթրոմբոտիկ վիճակ), արյան մակարդման խանգարում, որը մեծացնում է թրոմբոզի (արյունատար անոթներում արյան մակարդուկների առաջացում) վտանգը[1][2] Այս պաթոլոգիան կարող է հայտնաբերվել այլ պատճառներով չհրահրված թրոմբոզի դրվագ (օրինակ՝ ոտքի խորանիստ երակային թրոմբոզ) ունեցող մարդկանց 50%-ի մոտ[3]։ Բնակչության զգալի մասն ունի թրոմբոֆիլիա, սակայն մեծամասնության մոտ թրոմբոզ է զարգանում միայն լրացուցիչ ռիսկի գործոնի առկայության դեպքում[2]։ Չկա հատուկ բուժում թրոմբոֆիլիաների մեծ մասի համար, սակայն թրոմբոզի կրկնվող դրվագները կարող են երկարաժամկետ կանխարգելիչ հակակոագուլյացիոն թերապիայի ցուցում լինել[2]։ 1965թվականին հայտնաբերվել է թրոմբոֆիլիայի առաջին հիմնական ձևը` հակաթրոմբինի անբավարարությունը, ամենատարածված անոմալիաները (ներառյալ Լեյդենի մուտացիա) նկարագրվել են 1990-ականներին[4][5]։ Նշաններ և ախտանիշներԹրոմբոֆիլիայի հետ կապված ամենատարածված վիճակներից են խորանիստ երակային թրոմբոզը (ԽԵԹ) և թոքային էմբոլիան (ԹԷ), որոնք միասին կոչվում են երակային թրոմբոէմբոլիզմ (ԵԹԷ)։ ԽԵԹ սովորաբար առաջանում է ոտքերում և բնութագրվում է վերջույթների ցավով, այտուցվածությամբ և կարմրությամբ։ Այն կարող է հանգեցնել երկարատև այտուցի և ծանրության զգացողությ ան՝ երակների փականների վնասման պատճառով[6]։ Թրոմբը կարող է նաև պոկվել և գաղթել (էմբոլիզացնել) դեպի թոքերի զարկերակներ։ Կախված թրոմբի չափից և տեղայնությունից՝ դա կարող է հանգեցնել հանկարծակի առաջացող հևոցի, կրծքավանդակի ցավի, սրտխփոցի և կարող է բարդանալ կոլապսով, շոկով և սրտի կանգով[2][7] Երակային թրոմբոզը կարող է առաջանալ նաև ավելի ոչ բնորոշ վայրերում՝ ուղեղի երակներում, լյարդում (պորտալ երակային թրոմբոզ և լյարդի երակային թրոմբոզ), միջընդերային երակում, երիկամներում և ձեռքերի երակներում[2] Արդյոք թրոմբոֆիլիան նաև մեծացնում է զարկերակային թրոմբոզի ռիսկը (որը սրտի կաթվածի և ինսուլտի հիմքում ընկած պատճառն է), ավելի քիչ ուսումնասիրված է[2][8][9] Թրոմբոֆիլիան կապված է կրկնվող վիժումների[10] և, հնարավոր է, հղիության տարբեր բարդությունների հետ, ինչպիսիք են ներարգանդային աճի դանդաղումը, մեռելածնությունը, ծանր պրեէկլամպսիան և ընկերքի շերտազատումը[2]։ Սպիտակուցի C-ի պակասը կարող է առաջացնել purpura fulminans՝ նորածնի մոտ մակարդելիության ծանր խանգարում, որը հանգեցնում է ինչպես հյուսվածքների մահվան, այնպես էլ արյունահոսության մաշկի և այլ օրգանների մեջ։ Վիճակը նկարագրված է նաև մեծահասակների մոտ։ Սպիտակուցի C-ի և S-ի պակասը վարֆարինով կամ հարակից դեղամիջոցներով հակակոագուլյանտ բուժման ֆոնին կապված է մաշկի մեռուկացման բարձր ռիսկի հետ[2][11] ՊատճառներԹրոմբոֆիլիան կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Բնածին թրոմբոֆիլիաԲնածին թրոմբոֆիլիայի ամենատարածված տեսակների հիմքում մակարդման գործոնների գերակտիվությունն է։ Դրանք համեմատաբար թեթև են և, դասակարգվում են որպես «II տիպի» արատներ[12]։ Առավել տարածված են Լեյդենի V գործոնի մուտացիան և պրոթրոմբինի մուտացիան[1][13]։ Բնածին թրոմբոֆիլիայի հազվադեպ հանդիպող ձևերը սովորաբար առաջանում են հակամակարդիչ գործոնների անբավարարությունից։ Նրանք դասակարգվում են որպես «I տիպի» և ավելի ծանր են թրոմբոզ առաջացնելու իրենց հակվածությամբ[12] Դրանցից հիմնականներն են հակաթրոմբինի III-ի, սպիտակուց C-ի և S-ի անբավարարությունը[1][13]։ Ավելի մեղմ բնածին թրոմբոֆիլիաներն են XIII գործոնի մուտացիան և ընտանեկան դիսֆիբրինոգենեմիան[13]։ Արդյոք ֆիբրինոլիզի համակարգի բնածին խանգարումները (համակարգ, որը լուծում է թրոմբերը ) բարձրացնում են թրոմբոզի ռիսկը, բավարար ուսումնասիրված չէ[12]։ Պլազմինոգենի բնածին անբավարարությունը, օրինակ, հիմնականում առաջացնում է աչքի ախտանիշներ և երբեմն խնդիրներ այլ օրգաններում, սակայն թրոմբոզի հետ կապն անորոշ է[14]։ Ծանոթագրություններ
|