Ժաքի Ներսեսյան
Ժաքի Ներսեսյան (Աբրահամ Ժակի Ներսիսյան, նոյեմբերի 16, 1950, Սենտ Էտիեն), ֆրանսահայ դերասան։ Հայտնի դերերից է Աբգարը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում։ ԿենսագրությունԺաքի Ներսեսյանը ծնվել է Սեն Էտյենում։ Մանկությունն անցել է Սեն Էտյենում։ Հայրը՝ Բարսեղը, հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն է եղել, ծնվել է Յոզղաթում 1912 թվականի հունվարի 1-ին։ Մայրը՝ սովորական ատաղձագործի դուստր Լյուսի Բարտևյանը, ծնվել է 1918 թվականի հուլիսի 15-ին՝ Գալիպոլիում` Անրի Վերնոյի հայրենիքում, մեծացել է Հունաստանում։ Փախչելով հունական քաղաքացիական պատերազմից (1945-1949)` Լյուսին, ծնողների հետ հասնում է Ֆրանսիա։ Բարսեղի հետ նրան ծանոթացնում է իր զարմիկներից մեկը[1]։ ԳործունեությունԱնգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում։ Աշխատել է որպես պաստոր։ Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, աշխատել է աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը, Անրի Վերնոյը, Լյուկ Բեսոնը[2]։ Խաղում է նաև թատրոնում։ «Ռենեսանս» թատրոնում խաղացել է մեկ թատերաշրջան և շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|