- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժենյա Սեդրակի Ավետիսյան (հուլիսի 16, 1941(1941-07-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2021(2021-09-20)[2]), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ[3]։
Դերասան Յուրի Ամիրյանի կինը[4]։
Կենսագրություն
Ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[3][5]։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։
Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն[3]։
Դերեր
Դերերը թատրոնում
Ներկայացում
|
Դեր
|
Խաթաբալա
|
Նատալյա
|
Քանդված օջախ
|
Սալոմե
|
Էլի մեկ զոհ
|
Սալոմե
|
Մայրամուտից առաջ
|
Ինկեն Պետերս
|
Դատական գործ
|
Լիդոչկա
|
Աշխարհն,այո, շուռ է եկել
|
Վարդուհի
|
Ավերված քաղաքի առասպելը
|
Որմիզդուխտ
|
Հարսնացուն հյուսիսից
|
Վալյա
|
Հացավան
|
Անուշ
|
Արշալույսներն այստեղ խաղաղ են
|
Ժենյա Կամիլկովա
|
Օթելլո
|
Բիանկա
|
Պեպո
|
Էփեմիա
|
Կամք
|
Նադենկա
|
Դերերը կինոյում
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2004
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2011[6]
- ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ
- Գյումրու «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալ
- «Անդրանիկ Զորավար» միության մեդալ
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «ZARK Foundation՝ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ».
- ↑ «Жанна Аветисян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Մութաֆյան, Լևոն. «Ժենյա Ավետիսյանը 70 տարեկան է». «Լրագիր. էյ էմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 08 Օգոստոսի, 2011-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին