Ժիրայր Հակոբյան
Ժիրայր Գրիգորի Հակոբյան (հունիսի 22, 1909[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 14, 1968[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դրամատուրգ, թատերագետ,սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ ԿենսագրությունԾնվել է Կ. Պոլսում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո վարել է պատասխանատու պաշտոններ։ 1939 թվականին եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն, ապա Հայֆիլմ կինոստուդիայի տնօրեն, «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ, 1961-1964 թթ.՝ Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի տնօրեն, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրության գլխավոր խմբագիր։ Գրել է պիեսներ, ինչպես և «Առաջին սիրո երգը» գեղարվեստական, «Վ. Փափազյան», «Ա. Ավետիսյան» վավերագրական ֆիլմերի սցենարները։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ռուզաննա Վարդանյան» (Երևան, 1957), «Ավետ Ավետիսյան» (1958)։ Մամուլում տպագրվել է արվեստաբանական հոդվածներ[3]։ Աղբյուրներ
|