ԻնքնագնահատականԻնքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Ընդհանուր ինքնագնահատականը կազմվում է մասնավոր ինքնագնահատականներից, որոնք վերաբերում են անհատի գործունեության մի որևէ բնագավառի կամ որակների առանձին խմբի։ Տարբերակում են ֆիզիկական, մտավոր կարողությունների, բնավորության և այլ ինքնագնահատականներ։ Մանկության ժամանակ ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի, հատկապես, ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից։ Այդ տենդենցը հետագայում պահպանվում է. չնայած որ անձը գնալով հասարակության և սոցիումի ազդեցությունից ավելի ու ավելի անկախ ինքնագնահատական է ձեռք բերում, դրա ձևավորման վրա շարունակում են ազդեցություն ունենալ նշանակալի մարդկանց և խմբերի կարծիքները։ Աղբյուրներ
Գրականություն
|