Լայնուս Կարլ Փոլինգը ծնվել է Պորտլենդում (Օրեգոն նահանգ) 1901 թվականի փետրվարի 28-ին, և մահացել է Կալիֆորնիայի բիգ Սուր բնակավայրում 1994 թվականի օգոստոսի 19-ին[31][32]։ 1922 թվականին նա ամուսնացել է Ավե Էլեն Միլլերի հետ (մահացել է 1981 թվականին), և նրանք ունեցան չորս զավակ՝ Լայնուս Կարլ, Պետր Ջեֆֆրեսս, Լինդա Ելենա(Կամբ) և Էդվարդ Կրելլին[33]։ Փոլինգը մեծ ներդրում է ունեցել գիտության տարբեր բնագավառներում՝ քվանտային մեխանիկա, բյուրեղագիտություն, կառուցվածքային քիմիա, անեստեզիա, իմունալոգիա, բժշկություն, էվոլյուցիա[34]։ Առավել հայտնի է քիմիական կապի սահմանումով, սպիտակուցի կառուցվածքի մասին բազմաթիվ հայտնագործություններով և այլ բազմաթիվ հայտնագործություններով[35]:152[36]։ Փոլինգը համարվում է մոլեկուլային կենսաբանության հիմնադիրնեից մեկը։ Այս հաջողությունների համար 1954 թվականին նա արժանացել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի[37]։
Սակայն Փոլինգը բացի գիտությունից զբաղվել է նաև առողջապահական բազմաթիվ հարցերով[38]։ Նա պայքարել է, որպեսզի դադարեցվեն պատերազմները միջուկային դարաշրջանում[39]։ Նրա շնորհիվ 1963 թվականին ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն միջուկային զենքի օգտագործումը արգելվեց մթնոլորտում[40]։ Այս ամենի համար նա 1 ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ[41]։ Փոլինգը նաև պնդում էր, որ սննդի մեջ պետք է օգտագործվի վիտամին С-ի մեծ չափաբաժին, որպեսզի հնարավորինս կանխարգելվի ուռուցքի և այլ հիվանդությունների տարածումը[42]։
Վաղ տարիներ
Փոլինգը Գերման Փոլինգի (գերմանացի էմմիգրանտների որդի) և Լյուսի Իզաբել(Դարլինգ) Փոլինգի առաջնեկն էր[43][44]։ Նրա հայրը աշխատում էր Օրեգոն նահանգում, որտեղ Փոլինգը առաջին անգամ դպրոց գնաց[45]։ Նա շատ շուտ սովորեց կարդալ և միանգամից սկսեց մեծ քանակությամբ գրքեր ուսումնասիրել։ 1910 թվականին ընտանիքը տեղափոխվեց Պորտլենդ, որտեղ նրա հայրը իր որդու համար հարմար գրականություն էր փնտրում, քանի որ նրա որդին 9 տարեկան հասակում արդեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և Դարվինի էվոլյուցիայի տեսությունը[46]։
Լայնուսը դպրոցում լավ էր սովորում[47]։ Նա իր ժամանակը օգտագործում էր միայն գիտությամբ զբաղվելու համար։ 1914 թվականին տնային պայմաններում տեսնելով մի քանի քիմիական փորձ, նա որոշում է դառնալ քիմիկոս[48]։ 1917 թվականին նա լքեց դպրոցը և առանց դիպլոմի ընդունվեց Օրենգոնի գյուղատնտեսական քոլեջը քիմիկոսի մասնագիտությամբ, սակայն երկու տարի անց մայրը ցանկացավ, որ նա թողնի քոլեջը, որպեսզի աշխատանքի անցնի, քանի որ ընտանիքը վատ դրության մեջ էր։ Սակայն 1919 թվականին նրան առաջարկեցին քիմիական ֆակուլտետում դասավանդել որակական անալիզ[45]։
Գիտական հետազոտությունները
Պասադենա
1922 թվականին Փոլինգը ընդունվեց Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա և այնտեղ մնաց շուրջ 40 տարի[49]։ Նա ընտրեց Կալիֆորնիայի ինստիտուտը, քանի որ այնտեղ նա կարող էր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել 3 տարում(Հարվարդում՝ 6 տարում)[50]։ Բացի դրանից նրան նաև առաջարկել էին դասախոսի պաշտոն[51]։ Դա նրա կողմից ճիշտ որոշում էր։ Տարիներ անց, երբ նա արդեն կայացած գիտնական էր, գրել է որ չի փոշմանում իր որոշման համար[52]։ Նրա կարծիքով այդ ինստիտուտը ամենահարմարն էր իրեն այդ ժամանակ[49]։ Փոլինգի դոկտորական դիսերտացիան նվիրված էր բյուրեղագիտությանը։ 1926 թվականի ապրիլին Փոլինգը իր կնոջ հետ մեկնեց Մյունխեն, որտեղ այդ ժամանակ աշխատում էին այդ ժամանակների հզոր գիտնականները[53]։ Հենց այդ ժամանակ էր, որ Բոր-Զոմմերֆելդի տեսությունը արդեն իր դիրքերը զիջում էր քվանտային նոր տեսությանը, և Փոլինգի համար շատ կարևոր էր, որ ինքը գտնվում է այդ ամենի միջավայրում[54][55]։
Նա միակ քիմիկոսն էր Զոմմերֆելդի ինստիտուտում և միանգամից հասկացել էր, որ ժամանակակից ֆիզիկան պետք է հանդիսանա մոլեկուլների կառուցվածքի և վարքի տեսական հիմնավորումը[56]։ Եվրոպայում ապրած մեկ տարին մեծ դեր ունեցավ Փոլինգի գիտական զարգացման վրա[57]։ Բացի Մյունխենից նա 1927 թվականին մեկնեց Կոպենհագեն, իսկ հետո՝ Ցյուրիխ։ 1927 թվականին Մյունխենում նա տպագրեց իր առաջին հոդվածը, որը ներկայացրել էր Զոմմերֆելդը[58]։ Նա ցանկանում էր ալիքային մեխանիկայի օրենքները օգտագործել բազմաէլեկտրոն ատոմների հատկությունները բացատրելու համար[59]։ Եվ նա փորձեց բացատրել ջրածնանման միաէլեկտրոն ատոմների ալիքային ֆունկցիաների միջոցով[60][61]։
Քիմիական կապի բնույթը
1927 թվականին Փոլինգը վերադարձավ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ որպես տեսական քիմիակի պրոֆեսորի ասիստենտ։ Հաջորդ 12 տարիների ընթացքում տպագրվում են մի շարք հոդվածներ, որոնք նրան բերում են միջազգային ճանաչում[62]։ Նրա ընդունակությունները բարձր գնահատականի արժանացան բոլորի կողմից[63]։ Նրա դասախոսությունների և աշխատանքների շնորհիվ նա ճանաչվեց որպես կառուցվածքային քիմիայի հիմնադիր։ 1929 թվականին Փոլինգը ձևակերպեց մի շարք կանոններ, որոնք մեծ դեր ունեցան նրա աշխատությունների մեջ[64][65]։
Քվանտային քիմիա։ 1927 թվականին Բերրոն նկատեց, որ Շրեդինգերի հավասարումը համապատասխանում է փորձի հետ։ Փոլինգը շատ աշխատանքներ կատարեց քվանտային մեխանիկայի օրենքները օգտագործելով քիմիական կապի բնույթը բացատրելու համար[66]։ Նրան օգնեցին Բերրոյի և այլ գիտնականների հայտնագործությունները քվանտային տեսության բնագավառում[67]։
1954 թվականին Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց Լայնուս Փոլինգին[68][69]։ Մրցանակը շնորհվեց քիմիական կապի բնույթի վերաբերյալ իր աշխատությունների համար։ Իր ելույթում Փոլինգը խոսում էր այն մասին, որ հետագայում քիմիկոսները կօգտվեն կառուցվածքային քիմիայի օրինաչափություններից և կօգտագործեն բժշկության և կենսաբանության մեջ[70][71]։
Փոլինգը և մոլեկուլային կենսաբանությունը
Քիմիական կապի բնույթի մասին տեսության հաջողությունները հիմնականում երևում են մետաղների մասին նրա հոդվածներում և այդ տեսությունը օգտագործվում է կենսաբանական մոլեկուլները բնութագրելու համար։ Փոլինգը առաջինն էր ով օգտագործեց այդ տեսությունը կենսամոլեկուլների հատկությունները և կառուցվածքը բնութագրելու համար։ Այս քայլով Փոլինգը ստեղծեց մի նոր գիտական ճյուղ՝ մոլեկուլային կենսաբանությունը։ Այս հայտնագործությունները մարդկությանը մեծ հնարավորություններ տվեցին պայքարելու կենսաբանական տարերքների դեմ[72][73]։
Մեծ նշանակություն ունի նաև Փոլինգի մոտեցումը վիտամին С-ի նկատմամբ։ Նրա բժիշկը խորհուրդ էր տվել, որպեսզի նա օրական որոշ քանակությամբ վիտամին С օգտագործի։ Նա սկսել էր պարբերաբար իր սննդի մեջ ավելացնել որոշ քանակությամբ այդ նյութից</ref>[74][75]։ Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ իր ինքնազգացողությունը լավացել է, և նա ակտիվացել է բոլոր հարցերում[76]։ Դրանից հետո նա տարիներ շարունակ քարոզում էր այդ նյութի օգտագործումը սննդի մեջ։ Նա կարծում էր, որ եթե մարդը պարբերաբար օգտագործի վիտամիններ ապա նրա ուռուցքով հիվանդանալու հավանականությունը շատ անգամ կնվազի[77]։
Պարգևներ և մրցանակներ
1931 Irving Langmuir Award, American Chemical Society.[78][79]
1941 Nichols Medal, New York Section, American Chemical Society.[78]
1946 Willard Gibbs Award, Chicago section of the American Chemical Society.[79]
1974 National Medal of Science by President Gerald R. Ford of the United States.[79]
1978 Lomonosov Gold Medal, Presidium of the Academy of the USSR.[78][79]
1979 NAS Award in Chemical Sciences, National Academy of Sciences.[78][81]
1981 John K. Lattimer Award, American Urological Association.[79]
1984 Priestley Medal, American Chemical Society.[78][79]
1984 Award for Chemistry, Arthur M. Sackler Foundation.[78]
1986 Lavoisier Medal by Fondation de la Maison de la Chimie.[79]
1987 Award in Chemical Education, American Chemical Society.[78]
1989 Vannevar Bush Award, National Science Board.[78][79]
1990 Richard C. Tolman Medal, American Chemical Society Southern California Section.[78]
2008 "American Scientists" U.S. postage stamp series, $0.41, for his sickle cell disease work.[82]
Գրականություն
Паулинг Л. Природа химической связи / Пер. с англ. М. Е. Дяткиной. Под ред. проф. Я. К. Сыркина. — М.; Л.։ Госхимиздат, 1947. — 440 с.
Полинг Л. Не бывать войне! / Пер. с англ. под ред. акад. А. Топчева. — М.։ Иностранная литература, 1960. — 236 с.
Полинг Л. Витамин С и здоровье / Пер. с англ. Т.Литвиновой и М.Слоним под ред. В.Н.Букина. — М.։ Наука, 1974. — 80 с.
Полинг Л. Общая химия. Пер. с англ. — М.։ Мир, 1974. — 846 с.
Полинг Л., Полинг П. Химия / Под ред. М. Л. Карапетьянца. — М.։ Мир, 1978. — 683 с.
Камерон Ивен, Полинг Лайнус Рак и витамин С. Обсуждение природы, причин, профилактики и лечения рака (Особая роль витамина С) / Под ред. М. Л. Карапетьянца. — М.։ Кобра Интернэшнл, 2001. — 336 с.
Полинг Л., Икеда Д. Вся жизнь в борьбе за мир. Диалог / Пер. с англ. Ю. М. Канцура. — М.։ Издательство МГУ, 2004. — 144 с. — ISBN 5-211-05034-7.
↑«Linus Pauling». NNDB: Tracking the entire world. Soylent Communications. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
↑Pauling, Linus (1997). Pauling, Jr., Linus (ed.). Selected papers of Linus Pauling (Volume I ed.). River Edge, NJ: World Scientific. էջ xvii. ISBN978-9810229399.
↑«A Lost Ally». Linus Pauling - The Nature of the Chemical Bond. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
↑«Pauling's Lecturer Tenure at Cornell». The Pauling Blog. Oregon State University Libraries Special Collections & Archives Research Center. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
↑Watson, James D. (2001). The double helix : a personal account of the discovery (1st Touchstone ed.). New York: Touchstone. ISBN9780743216302. «Note: The research contributions of Rosalind Franklin and Linus Pauling are recounted in Watson's memoir. Francis Crick, James Watson and Maurice Wilkins eventually received the Nobel Prize for the discovery.»
↑ 49,049,1Hager, Tom (2004 թ․ դեկտեմբեր). «The Langmuir Prize». Oregon State University Libraries Special Collections. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
↑Pauling, Linus; Ikeda, Daisaku (1992). A Lifelong Quest for Peace: A Dialogue. Jones & Bartlett. էջ 22. ISBN0-86720-277-7. «...I [Pauling] am not, however, militant in my atheism. The great English theoretical physicist Paul Dirac is a militant atheist. I suppose he is interested in arguing about the existence of God. I am not. It was once quipped that there is no God and Dirac is his prophet.»
↑Pauling, Linus (1929). «The principles determining the structure of complex ionic crystals». J. Am. Chem. Soc. 51 (4): 1010–1026. doi:10.1021/ja01379a006.
↑Pauling, Linus (1995). Marinacci, Barbara (ed.). Linus Pauling: in his own words : selected writings, speeches, and interviews. New York: Simon & Schuster. ISBN9780684813875. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին. «Graf gave me a job correcting papers in the courses he taught, about statics and dynamics, bridge structure, strength of materials, and so on. I also helped him in the laboratory.»