Լիպարիտ Ա Օրբելյան
Լիպարիտ Օրբելյան (12-րդ դար - 13-րդ դար), հայ իշխան Վրաց թագավորությունում, Սյունիքի կողմնակալ և իշխանաց իշխան, Էլիկում Օրբելյանի որդին, իշխանաց իշխաններ՝ Սմբատի և Տարսայիճի հայրը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի պապը, Օրբելյանների իշխանական տոհմից[1][2][3]: 1223 թվականին Վայոց ձոր գավառում կառուցել է Նորավանքը[3]: ԿենսագրությունԼիպարիտը, Օրբելյանների իշխանական տան հիմնադիր Էլիկումի որդին է[3]: Մայրը՝ Խաթունը, Երնջակի և Ճահուկի տեր Աբաս Ճահկեցու և Սյունիքի մետրոպոլիտ Գրիգոր Ե Մեղրեցու անանուն դստեր աղջիկն է[3]: Կարճ ժամանակով եղել է մուսուլման, ապա դարձել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և գնացել Վրաց թագավորության աթաբեկ Իվանե Ա-ի մոտ[3]: Իվանեից ստացել է կալվածքներ՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում և Կոտայքում[3]: Դարձել է Սյունիքի կողմնակալ և իշխանաց իշխան[3]: 1223 թվականին կառուցել է Վայոց ձոր գավառում գտնվող Նորավանք վանական համալիրը[3]: ԸնտանիքըԼիպարիտի կինն է Ասփան՝ իշխանաց իշխան Բուպակի դուստրը[3]: Որդիներն են՝ Էլիկումը, Սմբատը[2], Տարսայիճը[2], Փախրադոլան և Իվանեն[3]: Լիպարիտի թոռն է՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Տարսայիճի որդին[3]: Ծանոթագրություններ
|