Լիտվերեն
Լիտվերեն (ինքնանուն՝ lietuvių kalba), հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան լեզվախմբի լեզու։ Աշխարհում լիտվերեն խոսում են 3 միլիոն մարդ։ Այն պաշտոնական լեզու է Լիտվայում։ Լիտվերենը չի մտնում ըստ տարածման աշխարհի լեզուների դասակարգման մեջ։ Հիմնական առանձնահատկություններՊատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան ճյուղին։ Ունի երկու հիմնական բարբառ ժյամայտյան (ստորին լիտվական) և աուկշտայտյան (վերին լիտվական)․ վերջինս ընկած է գրական լիտվերենի հիմքում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքում բնորոշ է առավել հնատիպ գծերով։ Հնչյունական կազմը հարուստ է(12 ձայնավոր, 8 երկբառ, 45 բաղաձայն)։ Ձայնավորներն ունեն իմաստազատիչ քանակային տարբերություն(երկար–կարճ)։ Շեշտը փոփոխական է, վանկը բնորոշ է ինտոնացիոն ուրույն կաղապարով։ Գոյականն ունի սեռի (արական, իգական, ընդհանուր), թվի(եզակի, հոգնակի, բարբառներում՝ երկակիի մնացորդներ), հոլովի (7) կարգեր։ Բայը ևս հարուստ է ձևաբանական կարգերով (4 եղանակ, 4 ժամանակային ձև)։ Գրավոր հուշարձանները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։ Տես նաևԾանոթագրություններ
[[Կատեգորիա: |