ԽՍՀՄ սպորտի վարպետ«ԽՍՀՄ սպորտի վարպետ» (սպորտային տեղեկատվական գրականության մեջ կրճատ տարբերակը՝ ՍՎ), սպորտային կոչում, ստեղծվել է 1935 թվականին[1] ԽՍՀՄ Կենտրոնական Կատարողական Կոմիտեի ֆիզիկական կրթության բարձրագույն խորհրդի կողմից (շախմատային ՍՎ կոչումը ստեղծվել է ավելի վաղ)։ ՊատմությունԿոչումը շնորհվում էր ԽՍՀՄ մարզիկներին 1937 թվականից Միասնական համամիութենական սպորտային դասակարգման սահմանած չափորոշիչների իրականացման համար։ Կոչման շնորհումը դադարեցվել է 1992 թվականին։ 1935 թվականի նմուշները համարներ չունեին։ 1949 թվականին ստեղծվեց նոր նշան, որն այլևս չփոխեց իր տեսքը։ № 1 նշանը շնորհվել է Ալբերտ Աբրամյանին[2] ԽՍՀՄ-ի մարմնամարզության ազատ վարժությունների առաջնությունում հաղթելու համար։ 1975 թվականի հունվարի 1-ի դրությամբ կոչում է ստացել շուրջ 108,1 հազար մարդ[1], իսկ 1988-ի դրությամբ՝ շուրջ 250 հազար[3]։
Սպորտի պատվավոր վարպետ1959 թվականին ներմուծվել է «ԽՍՀՄ սպորտի վարպետի» պատվավոր նշանը, որը շնորհվել է այն մարզիկներին, որոնք 5 տարի անընդմեջ իրականացրել են ԽՍՀՄ սպորտի վարպետի չափորոշիչները։ ԽՍՀՄ-ի մարմնամարզության և սպորտի ռուսական ազգային կոմիտեի կողմից 1986 թվականի հունիսի 26-ից դադարացվել է այդ նշանով պարգևատրումը[4]։ Սպորտային գրականության մեջ այս նշանը կրողները ստանում են «ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ» (հապավումը՝ ՍՊՎ) անվանումը։ Ազգային մարզաձևերի սպորտի վարպետ1950-1960-ական թվականներին խորհրդային մի շարք երկրներում սահմանվել է «Ազգային մարզաձևերի սպորտի վարպետ» կոչումը[1]։ Այն շնորհվել է հանրապետության սպորտկոմիտեի կողմից հիմնավորված մրցակցային կանոններ ունեցող ազգային մարզաձևերի համար։ 1970 թվականին ընդունված ազգային սպորտաձևերի համառուսական դասակարգումը իր մեջ ներառել է 17 մարզաձև՝ լծված եղջերուների մրցավազք, ազգային ըմբշամարտ, լապտա և այլն։ Այլ
Համանման կոչումներՀամանման կոչումներ գոյություն են ունեցել Բուլղարիայում, Լեհաստանում (մինչև 1996 թվականը), Գերմանիայում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում[5]։ 1992 թվականից սկսած՝ «սպորտի վարպետի» կոչում են սահմանել նաև նախկինում ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված այլ պետություններ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|